Արմինֆո. Երկու շաբաթից իրավիճակը Վանաձոր քաղաքում կարող է դուրս գալ վերահսկողությունից ։ Նման նախազգուշացմամբ ապրիլի 22-ին խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում բողոքի ակցիա էր տեղի ունեցել "Գլորիա" կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցների մասնակցությամբ, ովքեր պահանջում էին գործարանի վերագործարկում: Ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել։
Իգիթյանի կարծիքով ՝ այսօր աշխարհում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքան երկար կշարունակվի կորոնավիրուսի համավարակը։ Եվ այս իրավիճակում Հայաստանը բարդ կացությունում է։ Հասկանալի է, շարունակել է պատգամավորը, որ ժողովուրդը աշխատանք է պահանջում, բայց այն, ինչ տեղի է ունենում Վանաձորում, երկու շաբաթից կարող է հանգեցնել COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված անկանխատեսելի հետեւանքների, եւ այն ժամանակ ցանկացած արտոնություն, այդ թվում նաեւ հարկային, կարող է ապարդյուն լինել: Որպես օրինակ՝ Իգիթյանը նշել Է Վրաստանը, որտեղ հաճախ իշխանությունները, չկողմնորոշվելով վարակի աղբյուրի առնչությամբ, փակել են քաղաքները։ Նա Վանաձորի բնակիչներին կոչ է արել զսպվածություն դրսեւորել և լարվածության լրացուցիչ օջախներ չստեղծել։
Ավելի վաղ վարչապետի եւ պարետատան մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն ասել էր, որ մոտ ապագայում կարելի է ակնկալել տեքստիլ ֆաբրիկաների վերագործարկման վերաբերյալ պարետի որոշում: "Առայժմ որոշում չի կայացվել, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կորոշվի վաղը։ Առայժմ կարող ենք միայն ասել, որ բողոքներն ու ակցիաներն արգելված են", - հայտարարել է Գեւորգյանը։
Հիշեցցնենք, որ "Գլորիա" կարի ֆաբրիկան չի աշխատում մարտի 16-ից՝ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի սահմանման օրվանից։ Ապրիլի 20-ին ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ ընկերությունը եւս մեկ ամիս փակ կլինի։