Արմինֆո. Օրինաչափ հարց է առաջանում ՝ ո՞ր պետության արտաքին գործերի նախարարին հավատալ։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե այսօր ԼՂ բանակցային սեղանին դրված է հակամարտության փուլային լուծման փաստաթուղթ ։
Մարուքյանը հայտարարել է, որ ինքը հավատում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։ <Կարծում եմ, որ Հայաստանի արտգործնախարարը պետք է բացատրություն պահանջի իր ռուս գործընկերներից։ Ավելին, ես կարծում եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է բարձրացնի այդ թեման, քանի որ այդ հարցը հաճախ շահարկումների առարկա է դառնում ։ Իրավիճակը պետք է հստակեցվի ։ Ես Հայաստանում չեմ պատկերացնում այնպիսի իշխանություն, որը կարող է նման զիջումների գնալ>, - ընդգծել է պատգամավորը։