Արմինֆո.Հայաստանում իշխանությունների վարկաբեկման լայնածավալ արշավ է սկսվել։ Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով ՝ արշավ է ծավալվել այն գործընթացների հետ կապված, որոնք տեղի են ունենում երկրի խորհրդարանում։ Խոսքը <Ապօրինի գույքի բռնագանձման>, Հանրային հեռուստաընկերությանը գովազդի հնարավորություն տալու մասին է, ինչպես նաև այն քրեական գործերի, որոնք այսօր հարուցված են նախկին գործիչների նկատմամբ։ Փորձելով օգտագործել իրավիճակը ՝ հեռուստաալիքներում և կայքերում ակտիվ քարոզարշավ է ընթանում իշխանություններին վարկաբեկելու ուղղությամբ ՝ ներկայացնելով այն, ինչ իրականում չկա ։
ԱԺ փոխնախագահը կրկին կոչ է արել հրաժարվել համատեքստից կտրված նյութերի օգտագործումից։ Մինչդեռ, ինչպես նկատել է փոխխոսնակը, իշխանությունը մնացել է նույնը՝ հանդիսանալով ժողովրդի մի մասը ։ <Իսկ բոլոր նրանք, ովքեր գողացել են ժողովրդից, հանցագործություն են կատարել, կպատժվեն, եւ թող ոչ ոք չկասկածի, որ բոլորը արժանի պատիժ կկրեն>, - հայտարարել Է Սիմոնյանը: