Արմինֆո. Մարդու շփումների եւ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը կսահմանափակվի կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շրջանակով: Այդ մասին ապրիլի 13-ին ԱԺ հատուկ նիստում հայտարարել Է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա հավաստմամբ, այդ հարցը բազմաթիվ քննարկումների եւ շահարկումների առիթ է դարձել, ինչի կապակցությամբ կառավարությունը որոշում է կայացրել չհավաքել յուրաքանչյուր քաղաքացու մասին բոլոր տվյալները: "Այն դեպքում, եթե ինչ-որ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա նրա տվյալները պետք է զետեղվեն տվյալների շտեմարանում։ Հայաստանում գործող երեք օպերատորների համար առանձին ծրագրեր են գրված։ Հետևաբար, տվյալների բազայում կներառվի միայն նվազագույն տեղեկատվությունը", - եզրափակել է պարետը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունել է "Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին" եւ "էլեկտրոնային հաղորդակցության մասին" օրենքների փաթեթը: Փաստաթղթի համաձայն, բջջային կապի օպերատորները պարտավոր են կառավարությանը տրամադրել տվյալներ բաժանորդների հեռախոսազրույցների մասին, մասնավորապես, բաժանորդի գտնվելու վայրը, խոսակցության սկիզբը եւ ավարտը, խոսակցության բովանդակությունը չի փոխանցվի: