Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ապրիլի 13-ին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքի համար սահմանված սահմանափակումները պետք է պահպանել մինչև ապրիլի վերջ:
"Կառավարությունն այդ միջոցն արդարացված է համարում եւ, ավելին, մենք կշարունակենք օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր սահմանափակելու քաղաքականությունը", - ընդգծել է պարետը:
Ավինյանը նաեւ պատմել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման համար կառավարության կողմից առաջարկված առցանց թեստը ներբեռնել են մոտ 60.000 անգամ: Մոտ 4.900 մարդ հայտնվել է ռիսկի կարմիր գոտում, առողջապահության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները կապ են հաստատել 1.600 մարդու հետ: Նրանցից 20-ից ավելին ուղարկվել են թեստավորման, եւ 4-ի արդյունքը եղել է դրական:
Հիշեցնենք, որ Հայաստանում ստեղծվել է Covid-19 Armenia հավելվածը։ Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տալիս անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։