Ուրբաթ, 10 Ապրիլի 2020 13:01
Դավիթ Ստեփանյան

Խորհրդարանական․ Որոշ ընդդիմադիրների պետական մտածողության բացակայությունը ստիպում է ապավինել գոնե նրանց ինքնապաշտպանական բնազդին

Խորհրդարանական․ Որոշ ընդդիմադիրների պետական մտածողության բացակայությունը ստիպում է ապավինել գոնե նրանց ինքնապաշտպանական բնազդին

Արմինֆո. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկների մի մասը, որը վերաբերում է Հայաստանում իշխող քաղաքական ուժին, մեր խմբակցությունում ընդհանուր քննարկման դեռ չի ենթարկվել ։ Հետևաբար՝ մեր ընդհանուր արձագանքի մասին խոսելը վաղաժամ է։  ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ՝ մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի <Պատերազմական վիճակի թելադրանքով> հոդվածը։

 

Ընդ որում, խորհրդարանականը վստահություն է հայտնել, որ իշխանության ընդդիմախոսները նախկին նախագահի գնահատականներին և սթափեցնող կոչերին ականջալուր չեն լինի, քանի որ նրանց մեծ մասը տասնամյակներ շարունակ պետության դեմ է գործել՝ պետությունը թալանելու, կոռուպցիոն համակարգերով պետությունը խեղդելու ու թուլացնելու միջոցով։

 

Ընդ որում, նրա գնահատմամբ, առաջին նախագահը շատերից լավ է գիտակցում  կառավարման դժվարությունները, պատերազմի պայմաններում իշխանության պատասխանատվության աստիճանը: Աբրահամյանը ափսոսանք է հայտնել, որ պետությունը քաղաքական շահերից վեր դասող, պետական մտածողության գործչի այս խոսքերը, ցավոք, ոչ բոլորին են հասու, հատկապես այսօրվա որոշ ընդդիմադիրներին, որոնք ոչնչի առաջ չեն կանգնի հանուն իրենց քաղաքական նպատակների՝ վտանգելով պետությունը, պետական շահը, պետական անվտանգությունը։

 

<Ոչ բոլորն են համաձայն  Տեր-Պետրոսյանի հետ բազմաթիվ հարցերում։ Շատերը նրան մեղադրում են ժամանակին թույլ տրված սխալների, սխալ քաղաքականության մեջ ։ Այնուամենայնիվ, հենց նման կարծիքների և քննարկումների միջոցով է ձևավորվում քաղաքական դիսկուրսի և բանավեճի որակը>,- նշել է խորհրդարանականը։

 

Աբրահամյանը նաև իր համաձայնությունն է հայտնել Տեր-Պետրոսյանի կարծիքի հետ ՝ ընդգծելով, որ աշխարհն այսօր անտեսանելի, շատ վտանգավոր դիմակայության մեջ է ։ Այս առումով նա անհրաժեշտ է համարում հայ հասարակության համախմբումը՝ հանուն պետության եւ հանրային անվտանգության։ Ընդ որում, բոլորին անհրաժեշտ է մի կողմ դնել քաղաքական տարաձայնություններն ու շահերը ։

 

<Ընդհանուր առմամբ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին Լևոն Տեր-Պետրոսյանի տված բնորոշումը՝ <անբնական ու վտանգավոր>, հակված եմ դիտարկելու կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի ընդհանուր համատեքստում ։ Այն, ինչը համառորեն չեն ցանկանում տեսնել մեր որոշ ընդդիմադիրներ։ Եվ եթե նման մարդիկ ակնհայտորեն զուրկ են պետական մտածողությունից, զրկված են սոցիալական պատասխանատվության զգացումից, պետք է գոնե ինքնապաշտպանական բնազդը գործի։ Թեկուզ միայն իրենց հարազատների անվտանգությունից ելնելով պետք է գիտակցեն այս պարզ ճշմարտությունը>,- ամփոփել է խորհրդարանականը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
Փնտրել ըստ օրերի