Arminfo.info





 Երկուշաբթի, 6 Ապրիլի 2020 20:13
Մարիաննա Մկրտչյան

Փաշինյանը կրկին դժգոհություն է հայտնել կոռուպցիոն բնույթի գործերի քննության ընթացքից

Փաշինյանը կրկին դժգոհություն է հայտնել կոռուպցիոն բնույթի գործերի քննության ընթացքից

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  գոհ չէ հակակոռուպցիոն գործողությունների մակարդակից։ Այդ մասին նա հաղորդել է այսօր առցանց հարցուպատասխանի ժամանակ:

 

Վարչապետն ընդգծել է, որ վերջերս խորհրդակցություններ է անցկացրել այդ կապակցությամբ եւ հանձնարարել է բարձրացնել կոռուպցիայի եւ թալանված կապիտալների վերադարձի հետ կապված գործերի քննության արդյունավետությունը: "Բայց պետք է հաշվի առնել նաև այն, որ 2018 թվականից առ այսօր բյուջեի եկամուտներն ավելացել են 40-45 տոկոսով կամ 1.1 մլրդ դոլարով: Այդ միջոցները վերադարձվել են բյուջե, այդ թվում ՝ ստվերային տնտեսության, մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում", - նշել է ՀՀ վարչապետը:

 

Փաշինյանը կրկին ընդգծել է, որ բավարարված չէ իրավապահ մարմինների հակակոռուպցիոն աշխատանքով, եւ եթե դրանց արդյունավետությունը չբարձրանա, ստիպված կլինի ձեռնարկել "այլ

միջոցներ":

 

Անդրադառնալով, այսպես կոչված, բարեգործությանը, որն իրականացվում է որոշ անձանց կողմից, նա նշել է, որ դա ընդամենը հաջող գովազդ է այդ գործողությունների հաշվին, մինչդեռ նման ակցիայի շրջանակներում քաղաքացիներին տրվող գումարն աննշան է այն ծախսերի համեմատ, որոնք ծախսվելու են հեռուստատեսությամբ նման ակցիաների գովազդի վրա:

 

Խոսելով դատական համակարգի բարեփոխման եւ վեթնիգի մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ խորհրդարանն արդեն ընդունել է համապատասխան փաստաթղթեր, եւ նախագահի կողմից դրանց ստորագրումից հետո այդ ոլորտում բարեփոխումները կսկսվեն նոր ուժով եւ ավելի արմատական: Միաժամանակ, նա վստահեցրել է, որ դա դատական ոլորտում իրականացվող բարեփոխումների կարեւոր բաղադրիչն է: Այդ համատեքստում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Վրաստանում "Վարդերի հեղափոխությունից" հետո կոռուպցիայի դեմ պայքարն այնքան հզոր էր, Փաշինյանը նշել է, որ Վրաստանում տեղի ունեցող գործընթացները աշխարհաքաղաքական ենթատեքստ են ունեցել և իրենց աշխարհաքաղաքական հովանավորները։ Հայաստանում թավշյա հեղափոոխությունն այլ բնույթ ուներ և ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ  չէր ներառում։ "Մենք ունենք գործընկերներ, որոնք մեզ օգնում են բարեփոխումների հարցում, բայց մենք հովանավորներ չունենք", - ընդգծել է վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկԱրցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկ
Հրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ էՀրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ է
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Փնտրել ըստ օրերի