Արմինֆո. Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ (temporal reproduction number)` Rt-ն, մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի>,- գրել է նա։