Արմինֆո.Կորոնավիրուսով հիվանդներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և միացված են ԹԱՕ ապարատին։ Ապրիլի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդեցլ է նման 5 դեպքի մասին, սակայն հետագայում հայտնի դարձավ մեկ հիվանդի մահվան մասին:
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Հայաստանում առկա է 55 ԹԱՕ ապարատ, որոնք հատուկ հատկացվել են կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Թոքերի արհեստական օդափոխության եւս 20 լրացուցիչ սարքեր կգործարկվեն "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ի COVID-19 բուժման գործընթացում ներգրավվելու շնորհիվ: Բացի այդ, Չինաստանից հատուկ չվերթով Հայաստան կբերվի շուրջ 100 ԹԱՕ ապարատ, եւս 50-ը կմատակարարվեն ապրիլի կեսերից մինչեւ մայիսի կեսերը: Միաժամանակ, Թորոսյանը հույս է հայտնել, որ դրանց օգտագործման անհրաժեշտությունը չի լինի Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված: Նախարարն անդրադարձել է նաև հանրապետությունում առկա իրավիճակին, երբ COVID-19 չի հայտնաբերվել միայն Գեղարքունիքի մարզում։ Նրա խոսքով ՝ այս հանգամանքը պետք չէ գնահատել որպես առավելություն, քանի որ կորոնավիրուսը կարող է ցանկացած պահի ախտորոշվել մարզի ցանկացած բնակչի մոտ։
Թորոսյանը նաեւ տեղեկացրել է բժիշկների շրջանննում կորոնավիրուսի հայտնաբերման դեպքերի մասին, նշելով, որ երբեմն նրանք վարակված են եղել ոչ թե աշխատավայրում, շփվելով վիրուսակիրների հետ, այլ՝ կենցաղային շփումների միջոցով:
Ավելի ուշ նախարարը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցում 42 սենյակի մոդուլ կառուցելու մասին, որտեղ քաղաքացիները կսպասեն իրենց ախտորոշմանը: Մինչ այդ մարդիկ COVID-19-ի թեստի պատասխանին սպասում էին հատուկ այդ նպատակով հատկացված հյուրանոցում, քանի որ արդյունք ստանալու համար պահանջվում է 24-48 ժամ։