Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։ Այսպիսով՝ գրանցված հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 663:
Ըստ Թորոսյանի, հայտնաբերված նոր դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։ Նախարարը տեղեկացրել է, որ թեթև ախտանշաններով պացիենտները և կոնտակտային անձինք կարանտինում են գտնվում այդ նպատակով առանձնացված 16 հաստատությունում ։ Բացի այդ, այս պահին երկրի արդեն 9 բուժհաստատություն զբաղվում է բացառապես կորոնավիրուսի բուժմամբ ։ Դրանք են ՝ <Նորքի> ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի ԲԿ-ն, Գյումրիի եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը: Հաշվի առնելով վարակվածների թվի մեծացումը՝ որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար: Թորոսյանը նաեւ հայտնել Է, որ նախօրեին դուրս է գրվել COVID-19-ով երկու հիվանդ, որոնց մոտ կրկնակի թեստը բացասական արդյունք է տվել: Ընդ որում, կարանտինից դուրս եկած քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 350։