Արմինֆո.Արցախի իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում գիտակցել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի լրջությունը։ Ոչ մի կերպ չեն ցանկանում գիտակցել ընտրությունների հետաձգման անհրաժեշտությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Աշխարհ> ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը։
<Հայաստանն ու Արցախն անվտանգության միասնական միջավայր ունեցող երկու պետություն են։ Հետևաբար՝ չի կարող լինել մի իրավիճակ, որտեղ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է, իսկ Արցախում ոչինչ տեղի չի ունենում ։ Եթե Հայաստանում կորոնավիրուս կա, դա նշանակում է, որ վաղ թե ուշ այն կհայտնվի նաև Արցախում ։ Կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ քաղաքականությունը պետք է լինի ընդհանուր, և այդ քաղաքականությունը պետք է համակարգի Երեւանը>, - ընդգծել է նա ։
Վերլուծաբանի գնահատմամբ ՝ Արցախում նախընտրական արշավի դադարեցումը ոչ թե նախագահի թեկնածուների, այլ գործող նախագահ Բակո Սահակյանի խնդիրն է: Ըստ Արզումանյանի ՝ Ստեփանակերտի իշխանությունները պարզապես չեն գիտակցում խնդրի լրջությունը, չափը և քաղաքական շահ հետապնդելով ՝ չեն գնահատում ռազմավարական ռիսկերը։ Մինչդեռ, Արցախի իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալը, նրա խոսքով, հղի է լրջագույն սպառնալիքներով։ Վերլուծաբանը ոչ մի խնդիր չի տեսնում ընտրությունները 2-3 ամսով հետաձգելու մեջ: Այս առումով իշխանությունների ՝ ընտրությունները ծրագրված ժամկետներում ամեն գնով անցկացնելու ձգտումը մեծ սխալ է։ Կորոնավիրուսն արժեզրկել է քաղաքական հավակնություններն ու ակնկալիքները, բայց Արցախի իշխանությունները համառորեն չեն ցանկանում դա նկատել։
<Արցախում պարզապես անհրաժեշտ է անցկացնել բոլոր այն միջոցառումները, որոնք անցկացվում են Հայաստանում։ Այս ամենը համաժամանակեցման կարիք ունի՝ Երևանի արդեն իսկ ունեցած փորձի հիման վրա։ Ո՞րն է ընտրությունների իմաստը, եթե դրանք կարող են ավարտվել կորոնավիրուսի ներթափանցմամբ բանակ: Տեսեք, թե ինչի հանգեցրեց ռիսկերի գնահատման բացակայությունը Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում։ Մինչդեռ Արցախն այսօր գնում է նույն ճանապարհով, պատրաստվում է այս իրավիճակում ընտրություններ անցկացնել ։ Փառք Աստծո, Հայաստանում իշխանություններին հաջողվում է վերահսկել իրավիճակը>,- ամփոփել է Արզումանյանը ։ Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների հիմնական մրցակիցներն են նախկին պետնախարար, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Արայիկ Հարությունյանը, և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը ։ Հարությունյանին աջակցում են Արցախի գործող իշխանությունները, Մայիլյանին ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ևս մի քանի քաղաքական ուժեր ։ Ընդհանուր առմամբ Արցախի ԿԸՀ-ում գրանցվել է նախագահի 14 թեկնածու: