Արմինֆո. Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում և դրա շուրջը։
Վերլուծության համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման արագության տեսակետից ամենատխուր իրավիճակը շարունակում է մնալ Իրանում, որտեղ օրական հարյուրավոր մարդիկ մահանում են այդ վիրուսից: Այսպես՝ վերջին տվյալներով Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 2389 – ով, մահվան ելքերը՝ 157-ով ։ Ընդ որում, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29406-ի ։ Ընդհանուր առմամբ Իրանում կորոնավիրուսից արդեն մահացել է 2234 մարդ։ Սակայն, լավ նորություն էլ կա, քանի որ արձանագրվել է 10457 ապաքինման դեպք։
Իրանում իրավիճակը խորանում է նաեւ ամերիկյան կողմի սահմանած պատժամիջոցներով, որոնք թույլ չեն տալիս իրանական իշխանություններին օգտվել ինչպես միջազգային օգնությունից, այնպես էլ՝ արտասահմանում անհրաժեշտ դեղամիջոցներ և սարքավորումներ ձեռք բերել:
Մահերի թվով երկրորդ տեղում Թուրքիան է, որտեղ միայն երեկ վիրուսից մահացել է 15 մարդ, իսկ ընդհանուր առմամբ մահացել է 59 մարդ ։ Բացի այդ, միայն երեկ Թուրքիայի տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 561 նոր դեպք, ընդ որում՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2433-ի ։
Վարակվածների քանակով Թուրքիային հաջորդում է Հայաստանը, որտեղ արդեն գրանցվել է 329 դեպք։ Սակայն, հուսադրող է այն հանգամանքը, որ մինչ օրս Հայաստանում հիվանդությունից մահացել է մեկ տարեց պացիենտ ։ Եվս 18-ը ապաքինվել է։
Հայաստանին հաջորդում է Ադրբեջանը, որտեղ, պաշտոնական վիճակագրության համաձայն, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 122, մահացածների թիվը հասել է 3-ի ։ Ընդ որում՝ 10-ն ապաքինվել է։ Շատ փորձագետներ հակված են կարծելու, որ Ադրբեջանում թաքցնում են վիրուսի տարածման իրական պատկերը։
Տարածաշրջանում ամենալավատեսական ցուցանիշները Վրաստանում են, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, 76 վարակված կա, ապաքինվել է 10 հիվանդ:
ԱՀԿ-ի մարտի 26-ի տվյալներով ՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 465 915 հաստատված դեպք, 21 031 հիվանդ մահացել է: