Արմինֆո.Պետությունը միանվագ սոցիալական նպաստ կտրամադրի մեկ կամ երկու ծնողների աշխատանքի կորստի դեպքում, եթե նրանք ունեն մինչեւ 14 տարեկան երեխաներ: Այդ մասին որոշում է կկկայացվել մարտի 26-ին ՀՀ կառավարության նիստում։
Նպաստների սոցփաթեթը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Քննարկումների ընթացքում կառավարությունը հաստատել է սոցիալական նպաստ ստանալու հետևյալ չափանիշները. մասնավորապես, միանվագ նպաստ կարող են ստանալ այն ծնողները/ծնողը, ովքեր երկրում ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 13-25-ը ներառյալ կորցրել են իրենց աշխատանքը: Ընդ որում, պետական օգնությունը չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ինչպես նաեւ պետական ծառայողների վրա:
Միանվագ նպաստի չափը, ՀՀ կառավարության որոշմամբ, կկազմի 100 հազար դրամ, որը շահառուները կարող են ստանալ, ՀՀ վարչապետի կարգադրությամբ, ս. թ. ապրիլի 1-ի առավոտյան ժամը 9-ից:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ