Չորեքշաբթի, 25 Մարտի 2020 14:24
Ալինա Հովհաննիսյան

ԳՏՏԿ  սաները կշարունակեն տեխնոլոգիական կրթություն ստանալ հեռավար ռեժիմով

ԳՏՏԿ  սաները կշարունակեն տեխնոլոգիական կրթություն ստանալ հեռավար ռեժիմով

Արմինֆո. Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) կորոնավիրուսի համաճարակի առնչությամբ անցնում է մարզերի երիտասարդների ուսուցման հեռավար մոդելի: Այդ մասին ասվում է կենտրոնի պաշտոնական հայտարարությունում։

 

Ըստ աղբյուրի, կենտրոնի թիմը ներդրել է հեռավար ռեժիմով ուսումնական գործընթացի կազմակերպման մեթոդաբանություն: Մասնավորապես, Google Hangouts եւ Webex հարթակները հնարավորություն են     ընձեռում դասերն անցկացնել նախատեսված ժամանակացույցով:

 

Կրթության հեռավար գործընթացի կազմակերպման գործում հիմնական մարտահրավերը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի կարծիքով,  տեխնիկական միջոցների բացակայությունն է և ինտերնետ կապի որակը:

 

Այս փուլում, ինչպես նշել է կենտրոնի ղեկավարը, իրականացվում է սարքավորումների ինտենսիվ գույքագրում՝ հասկանալու համար համակարգիչներ կամ այլ տեխնիկական միջոցներ չունեցող ուսանողների թիվը: Այս առնչությամբ նա հաղորդել է, որ մեծ թվով հայրենակիցներ պատրաստակամություն են հայտնել մարզերում ուսանողներին ապահովել անհրաժեշտ տեխնիկայով:

 

Աղբյուրը նշում է, որ ԳՏՏԿ-ն ծրագրավորման համալիր դասեր է կազմակերպում Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Մասնագիտական առարկաների թվում են անգլերենը, ծրագրավորման հիմունքները, դիսկրետ մաթեմատիկան, ալգորիթմների տեսությունը և տվյալների բազան։

Բացի այդ, կենտրոնն իր շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում պրակտիկա անցնել լավագույն ՏՏ ընկերություններում, իսկ ստեղծված պայմաններում՝ հեռավար ռեժիմով:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունները կորոնավիրուսի տարածման կապակցությամբ մարտի 16-ից անցել են հեռավար ուսուցման:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի