Արմինֆո.Հաշվի առնելով այն բարդ ժամանակը, որում այսօր ապրում է մարդկությունը COVID-19 վիրուսի տարածման պատճառով, շատ ընկերություններ սկսել են մտածել աշխատանքի հեռահար ռեժիմի կազմակերպման մասին:
Մասնավորապես, վարակման ռիսկերը նվազեցնելու եւ իրենց ձեռնարկությունների շարունակական գործունեությունն ապահովելու համար այսօր ողջ աշխարհում բիզնեսն այնպես է անում, որ աշխատակիցները աշխատեն տնից եո եւս մեկ անգամ ռիսկի չենթարկվեն:
Հայաստանում հեռահար աշխատանքի կազմակերպման հաջողված օրինակ է Beeline-ը, որտեղ, սկսած 2017 թվականից, գործում է BeeFREE նախագիծը, որն իրենից ներկայացնում է հեռահար աշխատանքի նորարարական համակարգ:
"Այս պահին կորոնավիրուսի կանխարգելման առավել արդյունավետ միջոցը սոցիալական հեռավորությունն ու ինքնամեկուսացումն է։ Եվ մեր բախտը շատ է բերել, որ ընկերությունում արդեն կար պատրաստի և փորձարկված մոդել. անհրաժեշտ ենթակառուցվածք և թվային գործիքներ անխափան աշխատանք ապահովելու համար։ Մենք այն ընդլայնել ենք հնարավորինս շատ աշխատակիցների համար և արդյունավետ աշխատում ենք տնից", - ասում է ընկերության PR ղեկավար Նաիրա Նազարյանը։
Առցանց զրուցելով Beeline-ի մի քանի աշխատակիցների հետ՝ ԱրմԻնֆոն որոշել է իր ընթերցողների հետ կիսել մի քանի ամենաարդիական լայֆհակեր, թե որքան հարմար և արդյունավետ է աշխատել տնից:
Առաջին հերթին, նախապատրաստեք ընտանիքի անդամներին: Նրանց համար նույնպես դա սթրես է։ Շատերը չեն հասկանում, թե ինչու չեն կարող ցանկացած պահի դիմել Ձեզ, եթե Դուք տանն եք: Հատկապես, եթե տանը կան երեխաներ, եւ ավագ սերնդի մարդիկ: Ամենադժվարը երեխաների հետ է, բայց նրանց հետ էլ կարելի է պայմանավորվել։
Մի մոռացեք երբեմն հեռանալ համակարգչից եւ ընդմիջում կատարել 10-15 րոպե՝ յուրաքանչյուր 1,5-2 ժամը կեկ: Կարող եք ափսեները լվա կամ զբոսնել: Նման փոքր ընդմիջումները Ձեզ կօգնեն լինել ավելի արդյունավետ եւ առողջ:
Հաղորդակցվելով գործընկերների հետ, հատկապես, տեսակապի միջոցով, մի մոռացեք, թե ինչ է կատարվում շուրջը: Փգտեք, որպեսզի կադրում չհայտնվի այն, ինչը չէիք ցանկանա։
Եթե հանկարծ տանը դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը կամ տեղի է ունեցել ինչ-որ այլ բան, որն ազդել է Ձեր հասանելիության վրա, զգուշացրեք աշխատակիցներին և գործընկերներին:
Այն ժամանակը, որը Դուք ծախսում էիք դեպի գրասենյակ եւ հետդարձի ճանապարհի վրա, ծախսեք ֆիզիկական վարժությունների կամ յոգայի պարապմունքների վրա՝ տանը: Դա շատ օգտակար է:
Երաժշտություն: Այո, ոմանց այն շեղում է, բայց կան մարդիկ, ովքեր առանց դրա, պարզապես, չեն կարող։ Սիրված երգերի երգացանկը կօգնի բարձրացնել տրամադրությունը և աշխատանքի արդյունավետությունը։
Միջօպերատորական փոխգործակցության բաժնի ղեկավար Կարինե Եղիազարյանը վստահ է, որ աշխատանքի համար հարմար վայրը հաջողության բանալին է: "Բայց բազմոցին նստած կամ մահճակալին պառկած աշխատելը լավագույն տարբերակը չէ։ Դա թուլացնում է եւ զրկում կենտրոնացումից: Շատ ավելի լավ ընտրություն կլինի հարմարավետ աթոռն ու սեղանը, որի վրա ավելորդ ոչինչ չկա, որպեսզի չշեղվեք" ։
Պահպանեք կապը գործընկերների հետ: Նույնիսկ տնից՝ ժամանակակից տեխնոլոգիաներով մենք կարող ենք մշտապես կապի մեջ լինել թիմի հետ եւ բաց չթողնել կարեւոր խորհրդակցություները։ Այստեղ մեզ կօգնեն տեսակապի և տեսակոնֆերանսների գործառույթներովծրագրերը:
Ձգտեք գործընկերների համար խմբավորել այն հարցերը, որոնք պահանջում են կարճ քննարկում կամ կարգավիճակի հստակեցում, և, համապատասխանաբար, զանգահարելով նրանցից յուրաքանչյուրին, օպերատիվ կերպով կարող եք քննարկել և ճշտել բոլոր հարցերը:
"Նախկինում երբեմն տնից աշխատելու հնարավորությունն ազդել է Beeline-ը որպես գործատու իմ ընտրության վրա։ Այսօր ես ամեն օր օգտվում եմ դրանից, և այս դժվարին շրջանում զգում եմ ընկերության հոգատարությունն իմ առողջության և բարեկեցության մասին։ Անկախ այն հանգամանքից, թե արդյոք աշխատակիցը տանը կարանտինի մեջ է կամ հեռակա է աշխատում, դրա դիմաց վարձատրվում է", - նշել է զրուցակիցներից մեկը։
Ամփոփելով վերն ասվածի արդյունքը՝ չի կարելի չնշել Beeline-ի պատասխանատու վերաբերմունքն ու հոգատարությունն իր աշխատակիցների նկատմամբ։ Եվ առավել կարևորն այն է, որ նման քաղաքականությամբ Beeline-ն առաջնորդվում է ոչ միայն դժվարին ժամանակներում՝ դրանով իսկ հաստատելով իր սոցիալապես պատասխանատու ընկերության կարգավիճակը։