Արմինֆո. Ազգային ժողովի մարտի 24-ի լիագումար նիստում "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԱԺ աշխատանքի վերաբերյալ քաղաքական փոխհամաձայնության կոչով:
Նրա խոսքով՝ էթիկական չէ, երբ երկրի բարձրագույն ղեկավարությունը արտակարգ դրության պայմաններում երկրի քաղաքացիներին սոցիալական հեռավորության, շփումների նվազեցման կոչ է անում, իսկ երկրի խորհրդարանը շարունակում է աշխատանքը: Դրանով, ինչպես նշել է պատգամավորը, երկրի բնակչությանը վատ ուղերձ է հղվում։ Նա կոչ է արեց իր գործընկերներին դեմ քվեարկել ներկայացված օրակարգին, քվորում չապահովել և դրանով իսկ լուծել այդ հարցը։ Մարուքյանն ընդգծել է, որ պատգամավորների հետ միասին ստիպված են աշխատանքի դուրս գալ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները՝ դրանով իսկ հարվածի տակ դնելով իրենց առողջությունը: "Մենք բոլորս օգտվում ենք բարձրախոսներից, դռների բռնակներից, չենք օգտագործում պաշտպանիչ դիմակներ, եւ այդ ֆոնին ինչ օրինակ ենք քաղաքացիների համար, հատկապես՝ կառավարության ղեկավարի երեկվա դիմումից հետո", - հայտարարել է Մարուքյանը ՝ գործընկերներին կոչ անելով հավաքվել միայն արտակարգ դեպքերում, որոնք ուղղակիորեն վերաբերում են արտակարգ դրության ռեժիմին եւ երկրի տնտեսությանը։
Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, իր հերթին, նշել է, որ հարցը հնարավոր կլինի քննարկել այն դեպքում, եթե ներկայացվի համապատասխան օրինագիծ: Նա նկատել է, որ կյանքը շարունակվում է, և նույնիսկ այս ֆոնին կարևոր է շարունակել խորհրդարանի աշխատանքը։
Հավելենք, որ մարտի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 235 դեպք, ընդ որում 2-ն արդեն բուժվել են։ 20-ից ավելի հիվանդների մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, թեեւ նրանց հիմնական մասը լավ է զգում, ցածր ջերմաստիճանով:
Միայն մեկ հիվանդի ջերմաստիճանը 39 աստիճանից բարձր է: Համաճարակի առնչությամբ որոշում է կայացվել այսօրվանից փակել բոլոր ռեստորաններն ու սրճարանները, ինչպես նաեւ արտադրական ձեռնարկությունները, բացի նրանցից, որոնք սննդամթերք են արտադրում: Բացառություն կարվի միայն առաքման ծառայությունների համար։ Այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարակման նոր դեպքեր են գրանցվել տարբեր արտադրական ձեռնարկություններում՝ Երեւանին հարող Կոտայքի մարզում եւ մայրաքաղաքի Էրեբունի համայնքում։
Հիշեցնենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։