Երկուշաբթի, 23 Մարտի 2020 12:54
Անի Մշեցյան

<Ազգային օրակարգ> կուսակցությունը կոչ է անում Արցախի իշխանություններին՝ դիտարկել ընտրությունների հետաձգման հնարավորությունը

<Ազգային օրակարգ> կուսակցությունը կոչ է անում Արցախի իշխանություններին՝ դիտարկել ընտրությունների հետաձգման հնարավորությունը

Արմինֆո.<Ազգային օրակարգ> կուսակցության Խորհուրդը կոչ է անում Արցախի Հանրապետության իշխանություններին դիտարկել մարտի 31-ին նախատեսված ընտրությունների հետաձգման հնարավորությունը:

 

<Սույն թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նշանակված են Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Ներկայումս ընթանում է նախընտրական բավական լարված քարոզարշավ, որը աչքի է ընկնում մասնակից թեկնածուների և կուսակցությունների բազմազանությամբ ու ընտրողների բարձր քաղաքական ակտիվությամբ։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը նախկինում արդեն հայտնել է և ներկայումս էլ վերահաստատում է իր աջակցությունը թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը՝ որպես Արցախի Հանրապետության պետականության շարունակական զարգացման և միջազգային ճանաչման կարևոր նախադրյալ։

 

Միևնույն ժամանակ, այս ընթացքում աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում ֆորս մաժորային իրադարձություններ, որոնք կարող են էապես անդրադառնալ Արցախի Հանրապետությունում ընտրությունների արդյունավետության վրա։ Մասնավորապես, COVID-19 վիրուսով պայմանավորված համաճարակը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, և նախորդ օրվա դրությամբ պաշտոնապես արդեն ախտորոշվել է 194 վարակակիր։ Համաճարակի սրընթաց գլոբալ տարածումը նաև բերել է նրան, որ ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը աշխարհի բազմաթիվ երկրների հետ։ Թեև Արցախի Հանրապետության տարածքում այս պահին դեռևս վարակակիրներ չեն հայտնաբերել, այնուամենայնիվ հաշվի առնելով վիրուսի թաքնված բնույթը և Հայաստանի Հանրապետության հետ ինտենսիվ հաղորդակցությունը՝ վիրուսի հետագա տարածումը Արցախում որևէ կերպ հնարավոր չի բացառել։

 

Այս պայմաններում, Արցախի Հանրապետությունում ընտրությունների անցկացումը նախատեսված ժամկետներում հղի է ազգային անվտանգության համար էական վտանգներով։ Նախ, քվեարկության գործընթացը ենթադրում է մեծ մարդկային կուտակումներ, որոնք բարենպաստ միջավայր են ստեղծում վիրուսի արագ տարածման համար։ Երկրորդ, դիտորդական առաքելությունների ժամանումը Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից պարունակում է համաճարակի ներկրման անկառավարելի վտանգներ, որոնք էլ ավելի են մեծանում, հաշվի առնելով, որ դիտորդները քվեարկության օրը պետք է տեղում շփվեն բազմաթիվ ընտրողների և ընտրական հանձնաժողովների անդամների հետ։ Մյուս կողմից, մեծ է նաև հավանականությունը, որ այս պայմաններում դիտորդական առաքելությունների զգալի մասը կհրաժարվի ժամանել Արցախի Հանրապետություն, իսկ դա լուրջ հարցականի տակ կդնի ընտրությունների միջազգային լեգիտիմությունը, մասնավորապես, երբ հիմնական մրցակիցներների միջև պայքարի ելքը բավական անկանխատեսելի է։ Ավելին՝ եթե նախագահական ընտրությունները չավարտվեն առաջին փուլով, և Արցախի Հանրապետության տարածքում համաճարակային իրավիճակն այդ ընթացքում բարդանա, այն կարող է ստեղծել էլ ավելի խրթին դրություն, երբ երկրորդ փուլ անցած թեկնածուների միջև նոր ընտրություն անցկացնելը տեխնիկապես անհնար դառնա։

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում Արցախի Հանրապետության իշխանություններին, չսպասելով իրավիճակի հնարավոր բարդացմանը, Արցախի Հանրապետության տարածքում ևս համաճարակի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել և դրանով պայմանավորված՝ դիտարկել մարտի 31-ին նախատեսված ընտրությունների հետաձգման հնարավորությունը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը պատրաստ է իր համակողմանի աջակցությունը տրամադրել Արցախի Հանրապետության իշխանություններին՝ համաճարակային վիճակի կայունացումից հետո թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման գործում, ինչպես նաև իր ուժերի սահմաններում օժանդակել Հանրապետության տարածքում համաճարակի կանխարգելման հետ կապված աշխատանքներին>,- նշվում է  կուսակցության հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի