Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը "Շանթ" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվել Շենգավիթի գործարանում: Վարչապետն ընդգծել է, որ, ելնելով էթիկայի պահանջներից, կորոնավիրուսով հիվանդացածների անունները, ինչպես նաև գործարանի անվանումը չեն նշվի:
"Կարող եմ ասել հետևյալը. այդ գործարանը գտնվում է Շենգավիթում և կապված է Իտալիայի հետ։ Մենք ժամանակ ունեինք՝ պարզելու, թե ինչպես է ամեն ինչ տեղի է ունեցել: Իտալացի գործընկերը Հայաստան է ժամանել, ի դեպ, նա գտնվում էր Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո։ Սակայն, նա կարողացել է իջեցնել իր ջերմաստիճանը ջերմիջեվնող դեղերի օգնությամբ, եւ թաքցրել է այն փաստը, որ հիվանդ է այդ վիրուսով: Ինչից հետո նա լքել է Հայաստանը ՝ մեր երկրում թողնելով վարակ", - ընդգծել է Փաշինյանը։
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102-ի ։ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին։ Քաղաքացին Հայաստան էր ժամանել Իրանից։ Նա արդեն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Հայաստանն անցել է արտակարգ դրության ռեժիմի, որը կտեւի մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը: