Արմինֆո. "Եվրատեսիլ-2020" երգի միջազգային մրցույթը, որը պետք է տեղի ունենար Նիդերլանդներում, չեղյալ է հայտարարվել։ Ինչպես հաղորդել են միջոցառման կազմակերպիչները, որոշման պատճառը կորոնավիրուսն է եղել։
Հավելենք, որ Եվրատեսիլը նախատեսվում էր անցկացնել Ռոտերդամում մայիսի 12-16-ը: Հայաստանը մրցույթին պետք է ներկայացներ ազգությամբ հույն երգչուհի Աթենա Մանուկյանը ։ Երգչուհին ընտրվել էր փետրվարին ՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում քվեարկության արդյունքում ՝ մեծ տարբերությամբ հաղթելով իր մրցակիցներին։ Երգի մրցույթում նա պետք է հանդես գար "Chains on You" երգով ։