Արմինֆո.Մարտի 18-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, ձյան տեսքով տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մաիսն տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Գերատեսության տվյալների համաձայն՝ Հայաստանի տարածքում ևս կան դժվարանցանելի ճանապարհներ: Այսպես՝ Թումանյանի, Գավառի, Մարալիկի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Սպիտակի, Մարտունիի, Ապարանի, Սևանի, Արագածի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր