Արմինֆո.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և
«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից:
Սահմանադրական հանրաքվեն ի սկզբանե նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն արտակարգ դրության ռեժիմի սահմանման հետ կապված՝ այն հետաձգվել է ։ Ինչպես նախօրեին հայտնել Է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 օր, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ապրիլի 16 - ին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով սահմանված ռեժիմը գործելու է մինչեւ ապրիլի 14-ի ժամը 17:00-ն: