Արմինֆո.Բավրայի անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացիներ մեկուսացվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ հայ-վրացական սահմանը գտնվում է վերահսկողության տակ։ Այսօր Բավրայի անցակետը հատելիս բեռնատարի օտարերկրյա երկու վարորդների մոտ արձանագրվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից ոչ մեծ շեղում, սակայն, ըստ ընթացակարգերի, նրանց մեկուսացրել են, անալիզի փորձանմուշներ վերցրել, արդյունքները հայտնի կլինեն վաղը: Բժիշկների նախնական գնահատմամբ ՝ նրանք շատ շուտով կկարողանան շարունակել իրենց ճանապարհը դեպի տուն"։
Ավելի վաղ մարզպետն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ու քայլերը:
Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Վրաստանը մարտի 14-ի ժամը 08: 00-ից 10 օրով դադարեցնում են երկու երկրների քաղաքացիների ուղեւորությունները: Մինչդեռ սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին։ Բացի այդ, երկու երկրներն էլ կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների անարգել մուտքը: