Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գորիսյան թեզերում "նախկինների" քաղաքական, առավել ևս, իրավական գնահատական ես՝ անձամբ, չեմ տեսնում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
"Ի վերջո, նախկին ռեժիմին քաղաքական գնահատական հայ հասարակությունն արդեն տվել է ՝ ստիպելով նրան հեռանալ։ Համանման գնահատականներ և թեզիսներ այս կամ այն ձևով բազմիցս հնչեցվել են իշխանությունների կողմից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Գորիսում վարչապետի ընթերցած տեքստի տարբերությունը բոլոր այդ հայտարարություններից, թերևս, այն է, որ այս անգամ Փաշինյանը թղթի վրա ի մի բերել ավելի վաղ ողջ ասվածը", - ընդգծել է նա։
Մարտի 11-ին Գորիսում տեղի ունեցած հանրահավաքում Փաշինյանը ընթերցել է իր բոլոր նախորդների գործունեությունը գնահատող հռչակագիրը: Փաստաթղթի համաձայն ՝ 1995-2018 թթ. ոչ մի ընտրություն չի արտացոլվել ժողովրդի կամքը, բացառությամբ 1999թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների, որոնք, ի դեպ, զրոյացվել են հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ։ Ավելին, նախագահը, խորհրդարանը, կառավարությունը և բոլոր դատարանները սպասարկել են նեղ խմբակային շահերը՝ երկրորդ պլան մղելով Հայաստանի և ժողովրդի ազգային և պետական շահերը։ Հռչակագրի վերջնական տարբերակը կներկայացվի մարտի 31 - ին կամ ապրիլի 2-ին ՝ հասարակության հետ քննարկումից և հնարավոր լրացումներից հետո։
Վերջին կետը՝ հասարակության հետ հռչակագրի քննարկումը, քաղտեխնոլոգը կապում է այս կամ այն խնդրի քննարկմանը հնարավորինս շատ քաղաքացիների ներգրավելու Փաշինյանի սիրած հնարքի հետ։ Տվյալ կոնկրետ դեպքում դրա հետևում հանրաքվեին հնարավորինս շատ ընտրողների ներգրավելու ցանկություն կա։ Համանման տեխնոլոգիաներ, ըստ Հակոբյանի, վարչապետը գործի է դրել նաև "թավշյա հեղափոխության" օրերին՝ քաղաքացիներին կոչ անելով փակել փողոցները, մեքենաների ազդանշանները միացնել և, նույնիսկ, գիշերները տների պատուհաններից կաթսաներին զարկել։
"Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանի թեման քաղաքացիների մեծամասնությանը անհասկանալի է, և դրա համար էլ այնքան էլ հետաքրքիր չէ։ Եվ այս ամենը Փաշինյանը քաջ գիտակցում է։ Այստեղից՝ մարդկանց մի քանի հոգու ազատման հանրաքվե մատուցելու անհրաժեշտությունը՝ հանցավոր անցյալի դեմ շարունակվող քաղաքական, համաժողովրդական պայքարի լույսի ներքո", - ամփոփել է քաղտեխնոլոգը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Մինչ այդ, փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները "կողմ" էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտության հարցին, որը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում հանրաքվեիով:
Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որը կարգավորում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարումը ։ Փոփոխությունների ընդունումը թույլ կտա ՍԴ 9 դատավորներից 7-ին պաշտոնանկ անել։