Արմինֆո.Հաստատվել է նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
<Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:
Հավելենք որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես>,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Արմինֆո. Ryanair ավիաընկերությունը դադարեցնում է Երևանից Իտալիա և հակառակ ուղղությամբ բոլոր թռիչքները՝ մինչև ապրիլի 8-ը ներառյալ: Այս մասին հայտնում է <Ինտերֆաքս> -ը ՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը ։
Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ն հերթական անգամ դիմել է այս պահին Իտալիայի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իտալիա այցելելուց՝ կորոնավիրուսի առնչությամբ: ՙՀաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ