Արմինֆո. Եթե իշխանությունները մեծ լարվածության ներքո վարչական մեխանիզմներ չգործադրեն, մինչև 2018 թ. գործող Սահմանադրության տրամաբանության շրջանակներում, ապրիլի 5-ին <Այո>-ի անհրաժեշտ քանակ նրանց չի հաջողվի հավաքել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Ավելի վաղ ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները "կողմ" էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտության հարցին, որը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում հանրաքվեի միջոցով: Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որը կարգավորում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարումը։ Փոփոխությունների ընդունումը թույլ կտա ՍԴ-ի գործող կազմը պաշտոնանկ անել։
<Մեր մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչու և ինչի համար են քվեարկելու։ Ի վերջո, քչերն են հասկանում, թե ինչ են ենթադրում սպասվող սահմանադրական փոփոխությունները։ Այս առումով առաջիկա հանրաքվեի լեգիտիմությունը մեծ հարցականի տակ է>, - ընդգծել է քաղաքագետը։
Ըստ Դանիելյանի ՝ թավշյա հեղափոխությունից հետո պետք է զբաղվել պետակաշինությամբ, ստեղծագործ աշխատանքով ։ Մինչդեռ իշխանությունները փորձում են երկրորդ անգամ հեղափոխության քողի տակ դրդել քաղաքացիներին օգնել ազատվել ՍԴ՝ անձամբ իրենց համար անցանկալի յոթ անդամներից։ Այս առումով, նա կարծում է, որ իշխանությունը հասարակությանը լուրջ ուղերձ չունի, հետևաբար՝ հերթական անգամ վկայակոչում է հեղափոխությունը:
Նման իրավիճակը քաղաքագետը բնութագրում է որպես սպեկուլյացիա, քաղաքացիների շահագործում ՝ հասկացությունների նենգափոխման, արդեն իսկ տեղի ունեցած հեղափոխության գաղափարի տակ բոլորովին այլ գործընթացներ ամփոփելու միջոցով։ Ավելին, գրեթե ցանկացած հարց ներկայացնելով որպես հերթական հեղափոխություն՝ իշխանությունները, ըստ նրա, համապատասխանաբար, դրա ցանկացած հակառակորդի ներկայացնում են՝ որպես հակահեղափոխականներ։
<Իմ կարծիքով ՝ սահմանադրական հանրաքվեին հակազդելու նախկին իշխանության պասիվությունը պայմանավորված է հենց գործող իշխանության ձեռքը նման հաղթաթուղթ չտալու ցանկությամբ: Այլ կերպ ասած՝ <Այո>-ի հետ բոլոր չհամաձայնողներին հակահեղափոխականների պիտակ կպցնելու: <Նախկինների> պասիվությունը ներկայիս իշխանությանը զրկում է նոր հեղափոխություն իրականացնելու ձգտման ռացիոնալ բացատրությունից։ Դա պարզապես դադարում է աշխատել>, - եզրափակել է Դանիելյանը: