Արմինֆո. Անվիճելի է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը սահմանադրական արդարադատություն իրականացնելու ունակ չէ, այլ բան է, թե ինչ կլինի դրա լուծարումից հետո։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում" կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը։
"Այդ կապակցությամբ մենք ձեւակերպել և կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գործընկերներին ենք ներկայացրել յոթ հարց, որոնց պատասխանները ակնկալում ենք ստանալ մինչեւ մարտի 20-ը։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կարտացոլեն գլխավոր հարցի պատասխանը՝ ինչու պետք է քաղաքացիները Սահմանադրությունն ասեն "այո" կամ "ոչ"։ Մեզ, մասնավորապես, հետաքրքրում է ՍԴ-ի հետագա ճակատագիրը՝ որպես ինստիտուտի", - նշել է նա։
Սահակյանը նշել է, որ "Քաղաքացու որոշումը" լեգիտիմ չի համարում կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրությունը: Սակայն, ընդսմին, թույլ է տալիս իշխանությունների կողմից որպես ճանապարհային քարտեզ դրա օգտագործումը՝ հաշվի առնելով այլ լեգիտիմ փաստաթղթերի բացակայությունը և Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրում միակ լեգիտիմ երևույթի առկայությունը։
"Քաղաքացու որոշում" կուսակցության հետագա դիրքորոշումը ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեին մասնակցելու հարցի վերաբերյալ կախված է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատասխանից։ Սակայն, ըստ Սահակյանի, "Ոչ" - ի ճամբարում իրենց կուսակցությունը չի հայտնվի՝ ամեն դեպքում։ Իսկ եթե իշխող կուսակցության գործընկերները սպառիչ պատասխաններ տան վերը նշված հարցերին, կուսակցությունը պատրաստ է քվեարկել "այո"-ի օգտին։
Սահակյանը համոզված է, որ ՍԴ դատավորները պետք է հեղինակություն ունենան իրենց ոլորտում, եւ բոլորովին պարտադիր չէ, որ նրանք երբեք որեւէ առնչություն ունեցած չլինեն քաղաքականության հետ: Քաղաքական գործիչը ՍԴ ցանկացած դատավորի քաղաքական չեզոքությունը պայմանավորում է նրա անաչառության նկատմամբ հասարակության վստահության աստիճանով։ "Նույն Վահե Գրիգորյանի անաչառությունն ու կոմպետենտությունը, ով բազմիցս հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, անձամբ ինձ մոտ հարցեր չեն առաջացնում", - ամփոփել է Սահակյանը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին: Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները "կողմ" էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտության հարցին, որը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում հանրաքվեիով: Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որը կարգավորում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարումը։ Փոփոխությունների ընդունումը թույլ կտա պաշտոնանկ անել ՍԴ-ի գործող կազմը։