Արմինֆո. Կորոնավիրուսի պատճառով Իրանի հետ սահմանի փակման պատճառով Հայաստանում բիտումի խնդիր է առաջացել: Աս մասին մարտի 5-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով ՝ ներկայումս քայլեր են ձեռնարկվում առաջացած խնդրի լուծման ուղղությամբ։ Տվյալ միջոցն անհրաժեշտ է հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման ծրագիրը շարունակելու համար։Առաջիկա երկու-երեք օրերին կամփոփվեն 244 կմ ճանապարհների վերականգնման կապալառուների ընտրության մրցույթի արդյունքները։ Շրջանցիկ ճանապարհներով, ինչպես նշել է նախարարը, աշխատանքներն արդեն կարելի է սկսել։ Աշխատանքներ են տարվում նաեւ ճանապարհների միջին վերանորոգման ծրագրի մեկնարկի ուղղությամբ, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսական մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ՀԲ-ի տնօրենների խորհուրդն անցած տարվա մայիսին հաստատել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ 13,4 մլն եվրո ֆինանսավորումը, որով նախատեսվում է վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի առաջին փուլով նախատեսված 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ արդեն վերականգնվել է։ Ավելին՝ ծրագրի տնտեսումների հաշվին հնարավոր է եղել վերականգնել ծրագրով նախատեսվածից ավելին՝ լրացուցիչ 41,1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ։ Ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 360 կմ ընդհանուր երկարությամբ (ներառյալ հիմնական ծրագրի 170կմ-ը) կենսական նշանակության ճանապարհահատվածներ։