Արմինֆո. Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի անունները կհրապարակվեն մարտի 19-ին: Այդ մասին մարտի 4-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է, որ մարտի 19-ին, գործող օրենսդրության համաձայն, ավարտվում է տվյալ գերատեսչությունների ղեկավարների պաշտոնակատարների լիազորությունների վեցամսյա ժամկետը: Նա կառավարության ղեկավարից հետաքրքրվել է, թե արդյոք ՝ կողմնորոշվել է թեկնածությունների հարցում։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ կողմնորոշվել է այս հարցում, և ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների անունները կհրապարակվեն մարտի 19-ին: Վարչապետն արձանագրել է, որ իրավական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանք չի կարելի կապել միայն ոստիկանության կամ ԱԱԾ-ի հետ։
Նշենք, որ վեց ամիս առաջ հրաժարական էին տվել արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այդ ժամանակից ի վեր այդ պաշտոնները թափուր են մնում ։ Վարչապետի որոշմամբ ՝ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը, իսկ ոստիկանապետինը՝ Արման Սարգսյանը ։