Արմինֆո.Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանային մարտահրավերները համատեղ հաղթահարելու կամք ունեն ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Պատգամավորը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-վրացական օրակարգի բոլոր հիմնական հարցերին:
Նրա խոսքով ՝ այցի օրակարգը բավականին հագեցած էր։ <Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը ։ Քննարկվել են նաեւ Վրաստանում հայ համայնքի հետ կապված հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության ոլորտին>, - ընդգծել է Թորոսյանը:
Նա նշել է, որ քննարկվել են երկու հանրապետությունների միջեւ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր: <Որպես կանոն՝ դժվար է խոսել ռազմավարական համագործակցության մասին, երբ երկու երկրները տարբեր արտաքին քաղաքական վեկտորներ ունեն ։ Բայց տվյալ դեպքում Հայաստանն ու Վրաստանը կարող են խոսել ռազմավարական համագործակցության մասին, քանի որ երկու կողմերն էլ կարծում են, որ իրենց հարաբերությունների վրա չպետք է ազդի արտաքին քաղաքականությունը ։ Ավելին, մենք միասին պետք է դիմակայենք այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են տարածաշրջանում>, - ընդգծել է պատգամավորը ։
Պատգամավորն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը: <Խորհրդարանում գործում է հայ-վրացական բարեկամության խումբ։ Պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում ինչպես բարեկամական խմբերի ներկայացուցիչների, այնպես էլ՝ երկու օրենսդիր մարմինների մյուս պատգամավորների միջեւ ։ Խորհրդարանում արծարծվում են հայ-վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի խնդիրների հետ կապված հարցեր: Բանն այն է, որ Վրաստանի հայ համայնքի հարցերը չափազանց կարևոր են երկու կողմերի համար ։ Մենք պարբերաբար քննարկում ենք այդ հարցերը, և, իմ կարծիքով, շատ կարևոր է, որ Վրաստանի գործող իշխանությունները պատրաստ են լսել մեր խնդրանքներն ու փաստարկները այս կամ այն հարցի շուրջ ։ Ավելին, նրանք պատրաստ են ակտիվորեն համագործակցել՝ ի տարբերություն Վրաստանի նախկին կառավարության>, - եզրափակել է Թորոսյանը: