Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, մյունխենյան թեզերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Հայաստանի դիրքորոշման փոփոխության վկայություն են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ԻՄՄՕ-ի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
"Այդ դիրքորոշումն ավելի վաղ հիմնված էր Ղարաբաղի բնակչության ազգային ինքնորոշման իրավունքի վրա ՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ճանապարհով՝ ԼՂՀ հարակից շրջանների հետագա հանձնմամբ նրա վերահսկողությանը։ Այսօր, ըստ Հայաստանի վարչապետի, ԼՂՀ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի նման անկախ պետություն է։ Եվ, համապատասխանաբար, առանց բանակցություններին Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհնար է կարգավորել հակամարտությունը", - նկատել է նա։
Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հաջորդ օրը վարչապետի Փաշինյանի հրիապարակած ՙմյունխենյան սկզբունքների՚ համաձայն.
Արցախը հանդիսանում է հակամարտության և բանակցային գործընթացի կողմ, առանց որի հետ բանակցությունների անհնար է կարգավորել հակամարտությունը; 2. Արցախը չի կարող սպառնալիքի տակ դնել իր անվտանգությունը; 3. հակամարտությունը լուծել մեկ կամ երկու գործողությամբ անհնար է, Բանակցային գործընթացում անհրաժեշտ են նախ միկրոհեղափոխություններ, հետո մինի հեղափոխություններ, հետո նոր ՝ բեկում; 4. խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Հայաստանն ու Արցախը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար։ Նման պատրաստակամություն պետք է դրսևորի նաև Ադրբեջանը; 5. Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի։ Փորձագետի գնահատմամբ ՝ Փաշինյանի "մյունխենյան սկզբունքներում" հիշատակված սկզբունքները հազիվ թե կարող են լավատեսություն առաջացնել Բաքվում։ Հատկապես՝ Ադրբեջանում դիտարկվող իշխանության տարանցման պայմաններում։ Կռիլովը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ինչ-որ զիջումների ակնարկներն անգամ գնահատում է որպես ներքաղաքական լուրջ ռիսկերով հղի Ալիեւների համար։ Համանման վիճակում են Փաշինյանի գործերը ներքաղաքական սուր պայքարի եւ Սահմանադրության սպասվող բարեփոխման հետեւանքով։
Այս լույսի ներքո՝ Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումների մեղմացման միտումներ եւ, համապատասխանաբար, կարգավորման գործընթացում առկա փակուղուց դուրս գալու հեռանկար Կռիլովը, գոնե այս փուլում, չի տեսնում: Իսկ Բաքվի մոտ արագ բլիցկրիգի միջոցով խնդրի ռազմական լուծման հույսերի բացակայությունը նրան դրդում է հյուծման պատերազմի քաղաքականության, հույս ունենալով հասնել կամ կապիտուլյացիայի, կամ նույն հաղթական բլիցկրիգի համար պայմանների ստեղծման։ Մինչդեռ, Հայաստանին հյուծելու նման պատերազմը, ըստ փորձագետի, էժան չի նստում հենց Ադրբեջանի վրա։