Արմինֆո.Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Լառեչը Հայաստանի ժողովրդի հիշողության մեջ մնում է որպես մեծ հոգու տեր մարդ և հիանալի մենեջեր, որը երկրի համար ռազմավարական ձեռնարկությունը գլխավորել է այն պրեմիում ալկոհոլի արտադրության համաշխարհային առաջնորդին՝ ֆրանսիական "Պեռնո Ռիկար" ընկերությանը վաճառելուց հետո։
Պիեռ Լառեչը կարողացել է վերականգնել հայկական կոնյակների համաշխարհային ճանաչում ունեցող համբավը ' կոնյակի արտադրության լավագույն փորձի և տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Մինչև վերջին օրը Լառեչը կռվել է "հայկական կոնյակի" կեղծման դեմ։ Ինչպես գրում է Բագրատյանը, կոնյակի արտահանման ծավալները 1999-2005 թվականներին աճել են 4.5 անգամ ։ Գործարանը դարձել է արդյունավետ ձեռնարկություն, նրա շահույթը աճել է 1.5 մլն դոլարից մինչեւ 25 մլն, աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է 7 անգամ: Ընկերությունը դարձել է Հայաստանում առաջիններից մեկը, որի աշխատակիցները ստացել են բժշկական ապահովագրություն։
Լերիչը լրջորեն զբաղվել է և բարեգործությամբ և սոցիալական ծրագրերով։ Նա Հայաստանում առաջին անգամ ստեղծել է պետանկի՝ Պրովանսալի ազգային մարզախաղի (մետաղական գնդակների նետում) ակումբ։ Խաղահրապարակը ստեղծվել է մայրաքաղաքի կենտրոնում և քաղաքին հատուկ սոցիալական կոլորիտ է հաղորդել։ Ցավոք, այն այլեւս չկա, ինչպես և ինքը՝ Լառեչը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ