Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020 11:00
Մարիաննա Մկրտչյան

Ճապոնիայում եւ Կորեայում կորոնավիրուսով հիվանդացածների թվի կտրուկ աճի կապակցությամբ Հայաստանի դեսպանությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին

Ճապոնիայում եւ Կորեայում կորոնավիրուսով հիվանդացածների թվի կտրուկ աճի կապակցությամբ Հայաստանի դեսպանությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին

Արմինֆո.Ճապոնիայում եւ Կորեայում կորոնավիրուսով (COVID-19) հիվանդացածների թվի կտրուկ աճի կապակցությամբ Հայաստանի դեսպանությունը դիմել է այդ երկու երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ նրանց կոչ անելով կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ:

Ճապոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում ասվում է.

 

ՙՃապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։
Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց:
 

Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։
Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝  #230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka, Minato-ku, Tokyo 107-0052, Japan;  Հեռ. 03-6277-7453;  E-mail: armembjapan@mfa.am՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի