Arminfo.info


 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2020 14:57

Նիկոլ Փաշինյան. Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ դրա արդյունքներով

Նիկոլ Փաշինյան. Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ դրա արդյունքներով

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր ձեզ հրավիրել եմ՝ հերթական անգամ քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարում մեր գործերի ընթացիկ վիճակը: 2018 թվականի մայիսից Հայաստանում հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, ինչն արժանացել է ոչ միայն հայաստանյան հանրության հավանությանը, այլև միջազգային հանրության ուշադրությանը: Այս ընթացքում, սակայն, մի քանի առիթներով հայտարարել եմ, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ դրա արդյունքներով: Համոզված եմ՝ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը: Ընդ որում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն և ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան: Բայց նախ թույլ տվեք այս առումով նույնպես հիմնավորել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ծավալների աննախադեպ լինելը:

 

Հատկանշական է այն վիճակագրությունը, որ հրապարակել է Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ այդմ, 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ քննչական ծառայության ողջ նախորդ ընթացքում ծառայությունում քննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: Նույն կամ մոտավորապես նույն իրավիճակն է նաև այլ իրավապահ մարմիններում: Ազգային անվտանգության ծառայության 2019 թվականի վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավելի է, ուշադրություն դարձրեք, 1371 տոկոսով: Քննչական կոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են 462 տոկոսով: Ոստիկանությունում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են, թվին ուշադրություն դարձրեք, 10767 տոկոսով: Այս վիճակագրությունը և տոկոսային աճն, իհարկե, տպավորիչ են, եթե չասենք՝ սենսացիոն: Բայց եթե այս տոկոսները վեր ենք ածում բացարձակ թվերի, պիտի արձանագրենք, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք, ամենալավատեսական հաշվարկով, կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 մլն դոլարի վնաս, ներառյալ նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները: Իմիջիայլոց, մենք այստեղ էլ վիճակագրական հաշվարկների խնդիր ունենք, և ստիպված եմ հենվել մոտավոր թվերի վրա:

 

Բայց, այնուամենայնիվ, եկեք որպես հաշվարկի հիմք ընդունենք հենց 150 մլն դոլարը: Եթե Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված վերականգնումները հանենք հաշվարկից, մեր այս թվաբանությունը կիսով չափ կկրճատվի: Ինչո՞ւ եմ առանձնացնում Պետեկամուտների կոմիտեի հատվածը, որովհետև այստեղ շատ դժվար է տարանջատել չկատարված, ապա վերականգնված զուտ հարկային պարտավորությունների հատվածը մաքուր կոռուպցիոն եկամուտների հաշվարկից: Ահա, ուրեմն, եթե հիմնվենք միայն Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից վերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ ենք արդյոք պնդել, թե 1.5 տարվա ընթացքում 70, 80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: Իմ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, կրկին ու կրկին՝ ո՛չ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասն իրոք օբյեկտիվ են ու արդարացված:

 

Բայց, մյուս կողմից, ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես: Սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը, ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի, կամ այդ ճանապարհին է, կամ նման սպառնալիքի առաջ է կանգնած: Ես չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով: Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ:

 

Հարգելի գործընկերներ, եկել է ժամանակը, որ մենք խորը վերլուծենք և գնահատենք այն արդյունքները, որ վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից գողացված միջոցների վերադարձի և պատճառված վնասների վերականգնման առումով: Այո՛, զուտ տոկոսային վիճակագրությամբ մենք այստեղ ունենք աննախադեպ ծավալներ և ձեռքբերումներ: Բայց աննախադեպ նշանակում է մինչև այժմ ոչ մի անգամ չգրանցված, ոչ մի անգամ տեղի չունեցած: Եվ այստեղ պետք չէ սեթևեթել և պետք է հստակ ասել, որ Հայաստանում երբեք, կրկնում եմ՝ երբեք, կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել, և ուրեմն համեմատությունը ոչնչի հետ որևէ կերպ չի կարող շահեկան և օբյեկտիվ համեմատություն համարվել: Հայաստանի Հանրապետությունը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ես՝ որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: Եվ ուրեմն, իմ ակնկալիքն է, որ իրավապահ մարմինները՝ քննչական և օպերատիվ-հետախուզական ողջ պոտենցիալի ներգրավմամբ, իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը:

 

Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության տուժած լինելը կոռուպցիայից միջազգայնորեն ճանաչված փաստ է: Վերջերս բավական սկանդալային պայմաններում հրապարակվեց Համաշխարհային բանկի՝ «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմից և տեղափոխվել օֆշորային գոտիներ: Ինչպես և կարելի էր կռահել, Հայաստանը հայտնվել է այդ երկրների առաջատար քսանյակում: Այդ ցանկում են հայտնվել, օրինակ, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա-Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան և այլ երկրներ, որոնց ժողովուրդների՝ կոռուպցիայի պատճառով կրած տառապանքները հանրահայտ են աշխարհում: Բայց մենք միջազգային փորձագետների զեկույցից չէ, որ պետք է այս ամենի մասին պատկերացում կազմենք, որովհետև այդ ամենի մի շատ մեծ մասի թալանը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, և մեր իրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինի բոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձևակերպումներ տալ: Այսօր հենց այս թեմաները քննարկելու համար եմ ձեզ հրավիրել, հարգելի գործընկերներ, և հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք գտնել կոնկրետ պատասխաններ:

 

Բայց մի կարևոր պարզաբանում ևս. այս ամենը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել և չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանում օրինական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ որևէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք: Հայաստանում բիզնեսը, տնտեսական գործունեությունը պետք է լինի լիարժեք պաշտպանված որևէ ապօրինի միջամտությունից: Մենք օրինական բիզնեսի առաջ միայն խնդիր ենք դնում՝ վճարել օրինական հարկերը: Այս կետից հետո մեր ասելիքը ձեռնարկատերերին շարունակում է մնալ նույնը՝ հարստացե՛ք և հարստացրե՛ք, և մենք սրա համար կստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Հայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ինԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
ԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանինԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Սաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղինՍաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալԳլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
Կրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներԿրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ
Ընդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերներըԸնդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերները
Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունըԱզնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը
Էրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտությունԷրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտություն
Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանըԱրքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանը
"Ահաբեկչության մասին" գործը դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք։ Առաջնային թիրախը ՀԱԵ-ն է. փաստաբան
Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերըՔաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողովՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողով
Քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան
ՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեինՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին
ԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համարԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Առաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարինԱռաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին
Անիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթԱնիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Հայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարությունՀայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարություն
Փաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունըՓաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունը
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանըԼինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն ԱդրբեջանիցՖրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն Ադրբեջանից
Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովըԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը
Վահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակումՎահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակում
Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբԱդրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
Շվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարինՇվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարին
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՀուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Արցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձիցԱրցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձից
Սեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպելՍեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպել
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըՀայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
Երևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացումԵրևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացում
Փաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականըՓաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականը
Սամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համարՍամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համար
Քաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակովՔաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակով
Հայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել ԿարապետյանիՀայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի
Փոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերինՓոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
ՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքիՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքի
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
Միքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմՄիքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմ
Հայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներըՀայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները
Միրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակմանՄիրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 4-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 4-ին
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտիցՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնելՀայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա