Արմինֆո.Ժողովրդի մասնակցությունը Սահմանադրության փոփոխությունների շուրջ առաջիկա հանրաքվեին շատ կարեւոր է։ Եթե նախկինում մեր քաղաքացիները ընտրական գործընթացներին իրենց չմասնակցելը պայմանավորում էին դրանց արդյունքների անխուսափելի կեղծմամբ, այսօր Սահմանադրության ճակատագիրը որոշելու է ժողովուրդը և այլևս ոչ ոք։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
"Գործող ՍԴ անդամների հեռանալն անխուսափելի է և այլընտրանք չունի։ Ձուկը միշտ գլխից է փտում, իսկ դատական համակարգի գլուխը ՍԴ-ն է։ Հետեւաբար, համակարգը պետք է սկսել հիմնովին թափ տալ հենց գլխից: ՍԴ-ն պետք է ենթարկվի այն նույն փոփոխություններին, որոնց ենթարկվել է գործադիր և օրենսդիր իշխանությունը։ Այն բանից հետո, երբ ժողովուրդը դուրս եկավ փողոց, գործադիր իշխանության ղեկավարը, օրենսդիր իշխանությունը ընդունեցին սեփական սխալները և հեռացան։ Այսօր պետք է հեռանա հանրության վստահությունից զուրկ ՍԴ-ն։ Եւ ես չեմ տեսնում պատճառներ, որոնք խանգարում են ժողովրդին ընդունել նաև այս որոշումը", - ընդգծել է քաղաքական գործիչը:
Սարգսյանը հիշեցրել է, որ հենց ՍԴ ներկայիս ղեկավար Հրայր Թովմասյանն էր հասարակությանը համոզում, որ կառավարման խորհրդարանական ձեւը գոյություն ունեցողներից լավագույնն է: Մինչդեռ, նրա ողջ սուտը մեկ նպատակն էր հետապնդում. վարչապետի աթոռին նստեցնել Սերժ Սարգսյանին, իսկ ինքը ՍԴ նախագահի աթոռին նստեր՝ մինչև 2035 թվականը։ Քաղաքական գործիչը համոզված է, որ նման միջուկով մարդը չի կարող գլխավորել օրենսդիր իշխանության բուրգը։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ թովմասյանական Սահմանադրությունը պարբերաբար ճգնաժամային իրավիճակներ է ձևավորում Թովմասյանին և ՍԴ մյուս անդամներին անվստահություն հայտնելու հնարավորության բացակայության պայմաններում։ Ընդ որում, ՍԴ նախագահը, փաստորեն, նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ բողոքները բավարարելուց հրաժարվելու մտադրության է հայտնել, ինչն արդեն խոսում է այդ քաղաքական թիմին նրա անդամության մասին։ Եվ դա շատ լավ գիտակցում է ոչ միայն կառավարող ուժը, դա քաջ գիտակցում է ժողովուրդը, և այդ ըմբռնումը, ըստ նրա կանխատեսումների, անպայման կարտահայտվի ապրիլի 5-ին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Ավելի վաղ ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները "կողմ" էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտության հարցին, որը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում հանրաքվեի միջոցով: Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որը կարգավորում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարումը ։ Փոփոխությունների ընդունումը թույլ կտա ՍԴ-ի գործող կազմը պաշտոնանկ անել ։