Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։
Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: Նշենք, որ Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ տղամարդը հարձակվել է նարգիլեանոցների և բուքմեյքերական գրասենյակի վրա ։ Հարձակման հետեւանքով զոհվել է 9 մարդ, եւս մի քանիսը ծանր վնասվածքներ է ստացել ։