Արմինֆո. Դատախազությունը մերժել է TV5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Թավադյանը կասկածվում է 2008 թվականի մարտի 1-ի գործով ցուցմունքները փոխելու նպատակով վկային կաշառելու փորձի համար։ Ավելի վաղ ոստիկանությունը հրապարակել էր տեսագրություն, որի համաձայն, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից մեկը վկային առաջարկել է փոխել ցուցմունքները՝ փողի եւ լավ պաշտոնի դիմաց: