Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան բանավեճը դարձավ Եվրոպայի ուղղությամբ Երեւանի վճռական քայլերից մեկը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը։
"Այդ քայլերից հատկապես կառանձնացնեի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այդ հանդիպման ընթացքում բավականին հետաքրքիր բանակցություններ են տեղի ունեցել։ Իսկ դա խոսում բավական լուրջ տեղաշարժերի մասին եվրոպական ուղղությամբ է հայկական դիվանագիտության աշխատանքում", - նշել է նա։
Փետրվարի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջին անգամ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով հանրային քննարկման:
Մեկնաբանելով Փաշինյան-Ալիև բուն բանավեճը՝ դիվանագետը դրական է գնահատել նման աննախադեպ միջոցառման փաստն իսկ, հատկապես՝ նման ձևաչափով և իրավիճակում։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում նման բանավեճի անցկացումը, նրա գնահատմամբ, խոսում է արցախյան հիմնախնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության մասին։
"Ընդ որում, ես շարունակում եմ պնդել, որ լուրջ իրական լրացմամբ բանակցություններ ես, նախկինի պես, չեմ տեսնում։ Այդուհանդերձ, նույնիսկ նման մակարդակով եւ նման օրակարգով բանակցություններն ավելի լավ են, քան հրաձգությունը։ Մենք, նախկինի պես, այդ գործընթացում գտնվում ենք արմատապես հակառակ դիրքերում։ Ադրբեջանը պնդում է տարածքային ամբողջականության մասին, մենք՝ Արցախում ապրող մարդկանց անվտանգության մասին։ Այս լույսի ներքո Փաշինյանի հիշեցումն այն մասին, որ Շահումյանում եւ Նախիջեւանում ոչ մի հայ չի մնացել, շատ տեղին էր", - նկատել է դիվանագետը։
Մնացած ամեն ինչ, ըստ նրա, հռետորաբանության սահմաններից դուրս չի գալիս, իսկ հակամարտող կողմերի դիրքորոշումներում չկա շփման որևէ կետ, որը թույլ տար խնդիրները հանել լուծման հուն։ Նավասարդյանի համոզմամբ, մարտական գործողությունների միջոցով որևէ տարածք վերադարձնելն անհնար է։
Իսկ, հաշվի առնելով, որ այդ տարածքներում մարդիկ են ապրում, Արցախի խնդիրն, ընդհանուր առմամբ, և տարածքների խնդիրը, մասնավորապես, դիվանագետի կարծիքով, անվտանգության խնդրի ածանցյալ են։ Նրա գնահատմամբ՝ անվտանգության խնդրի դոմինանտությունը շատ լավ ցուցադրվեց Հայաստանի կողմից եւ ընկալվեց միջազգային հանրության կողմից հենց Մյունխենի անվտանգության համաժողովում։