Արմինֆո.Եվրոպական հանձնաժողովը գործընկերության հայտերի մրցույթ է հայտարարել կայուն քաղաքների համար: Ինչպես ասվում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի կայքում, դրամաշնորհային ֆինանսավորման նպատակն է նպաստել քաղաքների համալիր զարգացմանը ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների տեղական իշխանությունների միջև գործընկերային հարաբերությունների միջոցով:
Ծրագիրն ուղղված է քաղաքային կառավարման ամրապնդմանը՝ քաղաքների սոցիալական ինտեգրման ապահովման պայմաններում, ինչպես նաեւ քաղաքների կայունության մակարդակի բարձրացմանը, կանաչապատմանը, բարգավաճմանը եւ նորարարությանը:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2020 թվականի մարտի 27-ը, ժամը 12:00-ն (Բրյուսելի ժամանակով):
Հայտերի առաջին մրցույթը հայտարարվել էր 2018 թվականի նոյեմբերին՝ մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգի շրջանակներում։