Արմինֆո. Ինձ համար՝ որպես հակամարտության պատմությանը և ընթացքին քիչ թե շատ ծանոթ մարդու, Մյունխենում ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունեցել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը։
Փետրվարի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով հանրային քննարկմանը: <Ես այդ բանավեճի ընթացքում ոչ մի նոր բան չեմ լսել։ Այդ բոլոր խոսքերն ավելի վաղ լսել եմ Հեյդար Ալիևից, Իլհամ Ալիևից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից և հենց Նիկոլ Փաշինյանից բազմիցս։ Մյունխենում Փաշինյանն ու Ալիևը միմյանց ներկայությամբ ուղղակի ասել են այն, ինչ նրանք նախկինում առանձին են ասել։ Այսպիսով՝ հակամարտության կարգավորման տեսանկյունից ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Առաջնորդները շաբլոն արտահայտություններ են հնչեցրել, և դրանք լսելն անհետաքրքիր էր>, - ընդգծել է նա ։
Վերլուծաբանը ենթադրում է, որ նրանք ավելի շատ դիմել են ոչ թե դահլիճում նստած հանրությանը, այլ՝ իրենց ներքին լսարանին։ Նրա գնահատմամբ ՝ և Փաշինյանը, և Ալիևն իրենց ներքին խնդիրներն ունեն։ Փաշինյանը պերմանենտ խնդիր ունի.նա ոչ մի կերպ չի կարողանում լուծել, կոպիտ ասած, ղարաբաղյան կլանի հետ կապված իր խնդիրը։ Ալիևը տնտեսական իրավիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, իսկ բոլորովին վերջերս երկրում բավական խնդրահարույց խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել ։
Ընդ որում, մյունխենյան որոշ շտամպեր, Միրկադիրովի գնահատականներով, վաղուց ձանձրացրել են: Օրինակ, պատմության հղումները՝ որպես բանավեճի փաստարկ: Հակամարտության կարգավորման խնդիրը, անշուշտ, պետք է դիտարկել բացառապես գոյություն ունեցող իրողությունների համատեքստում ՝ առանց հետ նայելու պատմությանը։ Նրա կարծիքով, պետք չէ խոսել նաեւ տարածքային ամբողջականության նկատմամբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի բացարձակ գերակայության մասին և հակառակը:
<Եվրոպայում գոյություն ունեն երկու, նույնիսկ երեք գերմանախոս պետություն ՝ Գերմանիան, Ավստրիան և մասամբ Շվեյցարիան։ Միաժամանակ Եվրոպայում ապրում և ապրելու են դարեր շարունակ պետականություն չունեցող բազմաթիվ ժողովուրդներ։ Այս առումով մեկ սկզբունքի գերակայությունը մյուսի նկատմամբ, ինչպես փորձում են պնդել Փաշինյանն ու Ալիևը, չկա և չի լինի։ Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջանում փնտրելու ու գտնելու տարբերակ, որը կարող է հավասարակշռել մեր երկրների շահերը>,- համոզված է վերլուծաբանը:
Այս առումով վերլուծաբանը փակուղուց ինչ-որ ելք է տեսնում, այնուամենայնիվ, կարգավորման փուլային տարբերակում ։ Ընդ որում, նրա կարծիքով, անհրաժեշտ է հստակ սահմանել այդ փուլայնությունը՝ փուլ առ փուլ ։ Նրա կարծիքով ՝ փուլային տարբերակն ավելի ընդունելի է, քան փաթեթային տարբերակն՝ այն պարզ պատճառով, որ իրականում ամեն ինչ և միանգամից լուծել հնարավոր չէ։ Ամեն ինչ միանգամից կարելի է լուծել միայն Ղարաբաղից Հայաստանի կամ Ադրբեջանի հրաժարումով։ Երկընտրանք այստեղ չկա. պետք է հրաժարվի կամ մեկը կամ մյուսը:
<Հայաստանը հրաժարվել չի կարող, Նիկոլ Փաշինյանին, ինչպես և ցանկացած այլ իշխանությայն հաջորդ իսկ օրը կտապալեն։ Իլհամ Ալիեւին, գուցե և չտապալեն, և նա ինչ-որ կերպ մնա իշխանության ղեկին, բայց ամեն դեպքում Ղարաբաղից հրաժարվելու որոշումը նրան հսկայական խնդիրների առաջ կդնի ։ Ուստի, այսօր փաթեթային լուծումը բացառվում է։ Ըստ այդմ, փուլային տարբերակը լավ է՝ ամենևին նկատի չունենալով իր բացառիկ արդյունավետությունը: Այսօր այն ուղղակի այլընտրանք չունի>, - ամփոփել է Միրկադիրովը ։