Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ԼՂՀ-ում զինծառայողների զոհվելու հաճախակիացած դեպքերը կապված են քրեական ենթամշակույթի բացասական ազդեցության հետ: Այդ մասին վարչապետը հայտարարել Է փետրվարի 12-ին խորհրդարանի ամբիոնից:
Նրա խոսքով ՝ ինքը այս դեպքերի կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ: <Բնականաբար, ցանկացած միջադեպ մեզ համար լուրջ խնդիր է ։ Մենք պետք է հասկանանք, թե ուր են գնում այդ խնդրի արմատները ։ Մասնավորապես, կարելի է հետևել, թե ինչպես են շփվում մեր երեխաները միմյանց հետ փողոցում>, - ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում տարիներ շարունակ քրեական ենթամշակույթ է սերմանվել, որն իր բացասական ազդեցությունն ունի զինծառայողների քաղաքակիրթ շփման վրա: Սա, իր հերթին, հանգեցնում է ոչ կանոնադրական հարաբերությունների, եւ երբեմն, ամեն ինչ ճակատագրական ավարտ է ունենում: