Արմինֆո.ՀՀ վարչապետը վճռականորեն բացառել է հնարավորությունը, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում քննարկվել է մի բան, որի մասին իշխանությունները չեն նշել իրենց հրապարակային հայտարարություններում։ Այս մասին Փաշինյանը հայտարարել Է փետրվարի 12-ին խորհրդարանի ամբիոնից։
Նա նշել է, որ ինչ պետք է խոսվեր և ինչ խոսվել է, այս ամբիոնից մի քանի անգամ ներկայացվել է:
<Բացառված է որևէ ավել բան խոսվի, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվել է: Մենք հռչակել ենք, թե ինչ օրակարգ ունենք և ինչի մասին է լինելու մեր խոսակցությունը>,- ասել է Փաշինյանը: