Արմինֆո. Հայաստանում էլիտար զորամասեր չկան։ Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ինչ վերաբերում է զորամասում զինծառայողի մահվան դեպքին, նախարարը նշել է, որ Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարությունը կարգապահական պատասխանատվության է ենթարկել բոլոր պատասխանատուներին:
Տոնոյանը նաև հավելել է, որ այն զինծառայողները, ովքեր այս քրեական գործով որպես մեղադրյալ են անցնում, եթե նրանց մեղքն ապացուցվի քննության կողմից, համապատասխան պատիժ կկրեն:
Նշենք, որ ավելի վաղ տեղական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկատվություն էին հրապարակել այն մասին, որ այն զորամասը, որտեղ հունվարի 30-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել Վահրամ Ավագյանը, <արտոնյալ> զինծառայողների ծառայության վայրն է, հարուստ ընտանիքներից: