Արմինֆո. Սահմանադրական հանրաքվեն գործող և նախկին իշխանությունների միջև պայքարի շարունակությունն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։
"Ի աջակցություն սահմանադրական հանրաքվեի մեր կուսակցության տարածած հայտարարության մեջ մենք հերթական անգամ հաստատեցինք վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմիցս արտահայտած մեր դիրքորոշումը։ Սահմանադրական դատարանի շուրջ առկա խնդիրը շուտափույթ լուծման կարիք ունի, քանի որ հետաձգումը վնասակար է երկրի զարգացման հետհեղափոխական գործընթացի համար։ Ըստ այդմ, հանրաքվեում դրված է ոչ թե Հրայր Թովմասյանի և, առավել ևս, ՍԴ մյուս անդամների խնդիրը, այլ հանրաքվեն գործող և նախկին իշխանությունների միջևք թաքնված, հաճախ բացահայտ պայքարի շարունակությունն է", - համոզված է նա։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Ավելի վաղ ՝ փետրվարի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները "կողմ" էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտության հարցին, որը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում հանրաքվեի միջոցով: Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որը կարգավորում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարումը ։
Ըստ քաղաքակ գործչի՝ ՀԱԿ-ը մշտապես դիտարկել և շարունակում է դիտարկել այս ՝ շատ իրական իրավական, սահմանադրական խնդիրը քաղաքական լույսի ներքո՝ որպես Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին կանգնած։ Այս լույսի ներքո՝ Մանուկյանը գործող ՍԴ-ն դիտարկում է որպես նախկին իշխանության ներկայացուցիչների վերջին հանգրվան, ինչով և բացատրվում է այդ խնդրի շուրջ "նախկինների" համախմբվածությունը։ Նախկինը փորձում է այդ բաստիոնը պահել, իսկ հասարակությունն ու իշխանությունը՝ վերջնականապես ջախջախել։
Այս լույսի ներքո՝ քաղաքական գործիչը նախկին իշխանության վերջին մնացուկի՝ ՍԴ-ի վերացմանը նպատակաուղղված իշխանությունների գործողությունները գնահատում է բավականին ուշացած։ Նրա գնահատմամբ ՝ այդ նույն խնդիրը կարելի էր լուծել մեկ տարի առաջ՝ շատ հանգիստ և, կարևորը, առանց մեծ ցնցումների։ Իսկ "նախկինները" նույնիսկ չէին հասցնի համախմբվել ու պայքարել իշխանության դեմ, ինչպես նրանք անում են այսօր։ Եվ, համապատասխանաբար, ժողովուրդը, հասարակությունը զբաղված կլիներ բոլորովին այլ, առավել հրատապ խնդիրների լուծմամբ։
"Իմ քայլը" խմբակցության կողմից մշակված սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումից առաջ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում: ՍԴ 9 դատավորներից 7-ն այնտեղ են հայտնվել 1995 եւ 2005 թվականների խմբագրությամբ Հիմնական օրենքի դրույթներին համապատասխան:
Ըստ իշխող կուսակցության տրամաբանության՝ մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումը նշանակված ՍԴ դատավորների լիազորությունների շարունակումը անհամապատասխանություն է ստեղծում 1995 թվականի Սահմանադրությամբ և 2005 թվականի Սահմանադրությամբ նշանակված դատավորների լիազորությունների ժամկետների միջև, իսկ 2015 թվականից հետո նշանակված դատավորների լիազորություններն, ընդհանրապես, սահմանափակված են 12 տարով։ Ընդ որում, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այդ պաշտոնում ընտրվել է նոր Սահմանադրության ընդունումից հետո, բայց մինչեւ դրա ուժի մեջ մտնելը: