Արմինֆո. Փետրվարի 11-ին դատարանը շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին փաստաբանների միջնորդության քննությունը:
Նիստի շրջանակներում ելույթով հանդես է եկել ինքը ՝ Քոչարյանը, ով մատնանշել է իր մոտ եղած կասկածները, որ քրեական գործի 600 հատորում բավարար նյութեր կան 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների բացահայտման համար: Մինչդեռ, ըստ նրա, այդ նյութերը չեն օգտագործվում՝ այն պատճառով, որ կարող են քրեական գործը մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործին: Բացի այդ, Քոչարյանի կարծիքով, ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյո՞ք տուժողները այս նիստին պետք է մասնակցեն, թե՞ ոչ: Նրա խոսքով,սպանություններից առնվազն երեքի շրջանակը պարզ է, մարդիկ զոհվել են հատուկ միջոց՝ «Չերյոմուխայի» կիրառման պատճառով: Պարզ է նաև, որ 4 կամ 5 ոստիկան է կիրառել դրանք, ուղղակի հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը կոնկրետ որ զենքի կրակոցից է, ասել է նա:
<Բերվել են բազմաթիվ փաստարկներ, որոնք բավարար են այս գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Դուք անձամբ բավական դժվարին կացության մեջ եք, հաշվի առնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը։ Այնուամենայնիվ, դուք դա պետք է հաղթահարեք ձեր մեջ>,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին: