Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հայտարարության մեջ նշվում է նրանց խոսակցության առարկան և, կարծում եմ, չարժե այդ հանդիպման տևողության հետ կապված ստորջրյա քարեր փնտրել։ Այս մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։
Պատգամավորը նշել է, որ բանակցային գործընթացը բավականին բարդ է, և այժմ կողմերը փորձում են հնարավորություններ գտնել այն մարդասիրական միջոցառումների իրականացման համար, որոնց մասին իրենք պայմանավորվել են:
<Բանակցություններ են ընթանում լուծում գտնելու համար, որը կբավարարի բոլոր երեք կողմերին։ Այժմ, ինչպես ձեզ հայտնի է, մենք պնդում ենք, որ բանակցային գործընթացում ներգրավենք նաև Արցախի ներկայացուցիչներին։ Քանի որ հարցը վերաբերում է անմիջականորեն նրանց, նրանք պետք է ներկա գտնվեն: Եվ բանակցությունների ընթացքում պարզ կդառնա, եթե գտնվի լուծում, որը կապահովի այնտեղ բնակվող բնակչության անվտանգությունը, եթե ղարաբաղյան կողմը որեւէ առաջարկ ընդունի, այդ ժամանակ մենք կմոտենանք հակամարտության կարգավորմանը>,-նշել է Իգիթյանը ։
Նա նաեւ հայտարարել է, որ քանի դեռ լուծում չի գտնվել, պետք է շարունակել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քաղաքականությունը:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե ինչպես է հնարավոր ժողովուրդներին պատրաստել խաղաղության, եթե Ադրբեջանում մշտապես հայատյաց քարոզչություն է իրականացվում, Իգիթյանը հայտարարել է. <Ես կարծում եմ, որ Ալիևի բռնապետությունը չի կարող հավերժ շարունակվել: Եվ եթե ժողովրդավարական գործընթացները անդրադառնան Ադրբեջանին, ապա վերջինիս բնակչությունը կգիտակցի, որ պատերազմն իրեն ձեռնտու չէ>, - եզրափակեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ