Արմինֆո.<Իմ քայլը> խմբակցության անդամների հետ մեր հանդիպման ընթացքում քննարկել ենք մի շարք հարցեր եւ խնդիրներ, որոնք վերաբերում են ոստիկանության: Այս մասին հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով ՝ հանդիպումը շատ հետաքրքիր ու արդյունավետ էր։ <Մենք կշարունակենք այս ձեւաչափով հանդիպումներ անցկացնել, քանի որ Հայաստանում հաստատվել է կառավարման խորհրդարանական համակարգ>, - հայտարարել Է Սարգսյանը:
Հարցին, թե ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել <Ադեկվադ> կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին, վերջինիս անդամներ Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին, <Վետո> նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Մալյանին, ինչպես նաև <Քաղաքացիական գիտակցություն> ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին, ոստիկանապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ոստիկանության աշխատակիցները գործել են իրենց լիազորությունների շրջանակում և չեն խախտել օրենքը: <Մենք իրավունք ունենք ստուգել մեզ տրամադրած տեղեկատվությունը եւ խուզարկությունից հետո բերման ենթարկել որոշ անձանց: Մենք նաեւ իրավունք ունենք ազատ արձակել նրանց, եթե ոչինչ չի հայտնաբերվել>, - նշել Է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ չորս անձանց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվում է, Սարգսյանն ասել է. <Հայաստանում քաղաքական հետապնդումը տեղ չունի: Եթե մեր երկրում որեւէ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվեր, ապա Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության տեղ չէր լինի>, - նշել է ոստիկանապետի պաշտոնակատարը