Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Մոլդովայի (դիտորդ երկրի իրավունքով) կառավարությունների ղեկավարները, , ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը: Ենթադրվում է, որ նիստը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով։ Օրակարգում ընդգրկված է 12 հարց, որոնք վերաբերում են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցությանը և փոխադարձ առևտրի ընդլայնմանը: Խոսքը վերաբերում է ներքին շուկայի գործունեությանը խոչընդոտող արգելքների վերացմանը, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում ինտեգրացիոն ներուժի զարգացմանը։ Բացի այդ, խորհրդի մասնակիցները կայցելեն "Գլոբալ տնտեսության թվային ապագան" միջազգային ֆորում: