Arminfo.info


 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020 15:32
Դավիթ Ստեփանյան

Նախկին ուժայինների շրջանում վերջին շրջանում տեղի ունեցող մահվան դեպքերը իսկապես բազում վարկածների առիթ են տալիս

Նախկին ուժայինների շրջանում վերջին շրջանում տեղի ունեցող մահվան դեպքերը իսկապես բազում վարկածների առիթ են տալիս

Արմինֆո. Քաղաքական վերլուծաբան, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սարո Սարոյանը ԱրմԻնֆո-ին տված հարցազրույցում մեկնաբանում է նախկին ուժայինների մահվան վերջին դեպքերը, հատուկ ծառայությունների աշխատանքի որոշ նրբություններ, կիսվում է Հայաստանի ազգային անվտանգության նոր սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարման սեփական տեսլականով, ներկայացնում երկրի տարբեր օրենքներում օրերս ընդունված փոփոխությունների արդյունավետության և նպատակահարմարության վերաբերյալ իր տեսակետը:

 

Հայաստանի անկախացումից ի վեր հանրապետությունում տեղի են ունեցել բարձրաստիճան անձանց մի շարք սպանություններ, Ընդ որում ՝ գրեթե բոլոր քրեական գործերը մինչ օրս չբացահայտված են մնացել։  Իշխանափոխությունից հետո երկրում նմանատիպ հանգամանքներում տեղի է ունեցել ուժայինների արդեն երկու մահ ՝ Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի։  Իսկ Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Չնայած ինքնասպանության մասին պաշտոնական վարկածին՝ հասարակությունը հակված է բոլոր այդ մահերի մեջ տեսնել միասնական շղթա։  Ո՞րն է իրավիճակի Ձեր տեսլականը:

 

Իրավիճակն իսկապես շատ բարդ է եւ կապված է այն հանգամանքի հետ, որ երկրում 2018թ․ հետո սկսված քաղաքական տրանսֆորմացիաները ոչ միայն չեն ավարտվել, այլ ավելին՝ խճճվել են։ Նախկին ուժայինների շրջանում վերջին շրջանում տեղի ունեցող մահվան դեպքերը իսկապես բազում վարկածների առիթ են տալիս։ Դրա հետ մեկտեղ, հանրության մեծամասնությանը չեն համոզում գործող վարչակազմի այն պնդումները, թե այդ մահվան դեպքերի մի շղթայի մաս լինելու փաստական հիմքեր առայժմ չկան։ Ակնհայտ է, որ գաղտնի տեղեկատվության կրող այդ անձանց մահվան փաստերի հիմքում, անգամ եթե ընդունենք ինքնասպանության մասին պաշտոնական վարկածը, քաղաքական այլեւայլ պատճառներ են ընկած։ Ակնհայտ է նաեւ, որ գոյություն ունեն տվյալ անձանց տիրապետած տեղեկատվությունը չտարածելու, անգամ ոչնչացնելու հարցում շահագրգիռ շատ լուրջ արտաքին ու ներքին քաղաքական շրջանակներ։ Դրա հետ մեկտեղ վաղուց հայտնի է, որ Հայաստանի հատուկ ծառայությունները չունեն այն պրոֆեսիոնալիզմը, որ կարողանան կանխել երկրի անվտանգությանը վերաբերող լուրջ մարտահրավերները։ Մեր երկիրը տեսել է Հոկտեմբերի 27, Մարտի 1 ու սահմանադրական կարգի տապալում, Ապրիլյան պատերազմ, բռնապետության դեմ ապստամբություն, Թավշյա հեղափոխություն եւ այլն։ Այդ իրադարձությունների ծավալման համար պարարտ հող է եղել՝ իշխանության ուզուրպացիա, հազարավոր հանցագործություններ, հանցավոր անգործություններ, թերացումներ, համակարգային կոռուպցիա, արտաքին ուժերի քայքայիչ գործունեություն եւ այլն։ Այդ ամենը, ըստ երեւույթին, առաջին հերթին անվտանգության ծառայությունների թերի գործունեության, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ բացակայության արդյունքն են։ Միայն այն, որ ԱԱԾ տնօրենին գաղտնասելու կամ ԱԱԾ-ում գաղտնի փաստաթղթերի կորստի դեպքերը մնացին չբացահայտված, խոսում է այն մասին, որ մենք որպես ինստիտուտ չունենք հատուկ ծառայություններ։ ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանությունը, ինքնին որպես անտրամաբանական ու աննորմալ երեւույթ, եկավ եւս մեկ անգամ ապացուցելու ներկայացրածս ճշմարտությունը։ Նման իրավիճակում սպասելի է, որ կարող են լինել ինքնասպանությունների իմիտացիաներ կամ սպառնալիքներով ու ճնշումներով ուղեկցվող ինքնասպանություններ, որոնք ըստ էության քաղաքական սպանություններ են։ Ներկայացված պատկերն արդեն իսկ ցույց է տալիս, որ ինքնասպանությունների միջեւ կապը ոչ միայն չպետք է բացառվի, այլ որպես հիմնական վարկած պետք է ընկած լինի իրավապահ մարմինների կողմից տվյալ գործերի քննության հիմքում։

 

Հատուկ ծառայությունների աշխատանքի նրբությունները չեն քննարկվել օրերս ընդունված օրինագծի համատեքստում ՝ ոստիկանությանը բաց ռեժիմով քաղաքացիների գաղտնալսմամբ զբաղվելու հնարավորություն ընձեռելու մասին: ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ հարցազրույցում տարածված տեղեկատվությունը հասարակությանը բացահայտեց ԱԱԾ աշխատանքի բազմաթիվ մեթոդներ: Թվում է, թե մեր երկրում վերջին ժամանակներս չափազանց բացահայտ են սկսել խոսել հատուկ ծառայությունների աշխատանքի մասին։ Արդյո՞ք դա բխում է մեր հասարակության և պետության շահերից։

 

Երբ երկրում ազգային անվտանգության մարմինները գոյություն ունեն ֆորմալ առումով, բայց բովանդակային առումով բացակայում են, երբ պարբերաբար պետության ազգային անվտանգությանը նետվում են նորանոր մարտահրավերներ, երբ արտաքին ու ներքին տարբեր ուժեր շահագրգռված են երկրի անկայունացմամբ, քաղաքական համակարգի փոփոխությամբ, ինչպես նաեւ քաղաքական ղեկավարության կախվածության մեծացմամբ, հատուկ ծառայությունների վրա հանրային ուշադրության կետրոնացումը բնական ու անխուսափելի երեւույթ է։ Դա հետեւանք է մարդկանց շրջանում եղած անվտանգության պակասորդի, բայց ոչ երբեք սովորական հետաքրքրասիրության կամ այդ մարմնի շուրջ հանրության վրա արհեստական ներազդման։ Հենց այդ է պատճառը, որ ոստիկանությանը վերապահվում է գաղտնալսելու իրավունք։ Բնական է, որ եթե չլիներ անվտանգության պակասորդը, ապա երբեք պետական այլ մարմնի չէր վերապահվի գաղտնալսելու իրավունքը, ԱԱԾ-ն կբավարարեր ամբողջ պահանջարկը։ Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ ներկայումս հանրության ուշադրությունը բեւեռված է ոչ թե հատուկ ծառայության օրինական գաղտնի մեթոդների ու միջոցների խնդրի վրա, ինչն աննորմալ ու անթույլատրելի կլիներ, այլ հատուկ ծառայության անպտուղ, իսկ շատ դեպքերում վտանգավոր գործունեության վրա։ Այո՛, հանրությունը պետք է պահանջատեր լինի պետությունից իր անվտանգության պաշտպանության գործում։ Ու եթե երկրում իրար ետեւից նախկին ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն են ինքնասպան լինում, հանրությունը պարտավոր է շատ սուր արձագանքել այդ իրավիճակին։

 

Հայաստանում վերջին շրջանում նկատվում է մահմեդականություն դավանող Հնդկաստանի, Իրանի, արաբական երկրների քաղաքացիների ներհոսք ։ Ձեր կարծիքով, <իսլամական վերածննդի> ներկայացուցիչների նման ներհոսքը Հայաստան արդյո՞ք մեր անվտանգության լրացուցիչ խնդիրներ չի ստեղծում:

 

Դուք նշեցիք այնպիսի նոր մարտահրավերների մասին, որոնց գոյության մասին ես քիչ առաջ խոսում էի։ Այսօր միգրացիան ողջ աշխարհում ձեռնոց է նետել հանրային ու պետական կարգերի կայունությանը։ Առանձին վերպետական կազմակերպություններ ու անգամ պետություններ, ինչպես մեր հարեւան Թուրքիան, նման միգրացիան իրենց շահերին են ծառայեցնում։ Եւրոպան այսօր տառապում է միգրացիայի ձեռքին։ Բնական է, որ 2-3 միլիոնանոց հանրությունները, ինչպիսին մերն է, շատ անզոր են միգրացիայի բերած վտանգների դեմ։ Դուք նշեցիք մի կոմպոնենտ՝ դավանանքի գործոնը, սակայն նման գործոնները բազում են։ Մի միգրանտը կարող է այնպիսի վիրուսի տարածման աղբյուր դառնալ, որ անգամ հազարավոր միգրանտների հասցրած վնասներից մեծ լինի։ Այդ ամենի դեմ պետությունը պետք է պատրաստ լինի։ Իսկ երբ չկա հատուկ ծառայություն, ապա անտեղի է խոսել մեզանում նման մարտահրավերների դեմ դիմադրողականության մասին։ Մեզ մնում է ապավինել այն գերտերություններին, որոնք մեր սահմաններն են վերահսկում, բիոլոգիական գաղտնի լաբորատորիաներ աշխատեցնում եւ այլն։ Աշխարհը վաղուց ապրում է հատուկ ծառայությունների գերիշխանության պայմաններում։ Եւ պետությունների անկախության ու ինքնիշխանության  չափումներն էլ կատարվում են ըստ այն հանգամանքի, թե որքանով է կայացած տվյալ պետության մեջ նրա հատուկ ծառայությունը, կամ ինչ աստիճանի կախման մեջ է գտնվում այլ հատուկ ծառայություններից։

 

Հունվարի 22 – ին խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ՝ մինչեւ 10 տարվա ազատազրկում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու համար: Ինչպե՞ս եք պատկերացնում գողական բարքերի դեմ պայքարի հեռանկարները՝ բավական է մեկ օրենք, թե՞ այստեղ ավելի խորքային գործընթացներ են անհրաժեշտ։

 

Գողական բարքերը հետեւանք են այն մշակույթի, որն առկա է մեզանում։ Այդ մշակույթը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից։ Սփյուռքահայերի շրջանում միգուցե կան քրեական մշակույթի այլ տարրեր, բայց ոչ երբեք գողական բարքեր։ Իհարկե ֆորմալ օրենքի շրջանակում որոշակի պատժիչ ու պաշտպանիչ մեխանիզմների ներդրումը կարեւոր քայլ է, բայց այն գլխավորը չէ։ Ընդհանրապես մշակույթը օրենքներով չես փոխի։ Խորքային փոփոխությունները մեզանում այլ արժեհամակարգի անցնելու հետ են կապված։ Իսկ դա հնարավոր է կրթության, դաստիարակության, փորձի փոխանակման, այլ կենսաձեւի ներդրման, համամարդկային ու ազգային արժեքների քարոզման միջոցով։ Այսօր հեռուստաէկրաններին քանի դեռ կան գողական բարքեր ցուցանող, հանցավոր կյանքը լուսաբանող, մարդկային արատները կուլտիվացնող սերիալներ, քանի դեռ կան անհավասարությունը կյանքի կրեդո դարձնող մարդկային դրսեւորումներ, գողական բարքերից ձերբազատվել չի լինի։ Սակայն որպեսզի խոսքս շատ վատատեսական չհնչի, ասեմ, որ մենք հետխորհրդային տարածքում շատ այլ հանրությունների համեմատ ավելի լավ վիճակում ենք գտնվում։ Մեզանում փոխօգնությունը, հյուրասիրությունը, կարեկցանքը, ապրումակցումը քանի որ շատ ավելի խորն են նստած, այդ իսկ պատճառով գողական բարքերը միայն մասնակիորեն են խաթարում հանրային կյանքը։ Այսօր շատ պատանիներ ապրում են ռոբոտաշինության մեջ հաջողություն հասնելու երազանքով, քան թե գողական աշխարհում դիրք ունենալու մարմաջով։ Հստակ պետական քաղաքականության դեպքում այդ արատավոր բարքերը կարելի է արմատախիլ անել։

 

Երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունված <Հանրային ծառայության մասին> օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ Հայաստանում պետական ղեկավարների խորհրդականների տարիքային ցենզը 30-ից իջեցվել է մինչեւ 25 տարի: Ինչպե՞ս կարող է ազդել մեր ղեկավարության նման երիտասարդացումը պետական կառույցների աշխատանքի վրա՝ ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը:

 

Ընդհանրապես օրենսդրական կարգավորումները որոշակի մտածողության արդյունք են։ Թավշյա հեղափոխությունն իրականություն դարձավ առաջին հերթին երիտասարդության շնորհիվ։ Դա հնարավորություն տվեց, որ երիտասարդության նկատմամբ մեզանում չափազանց մեծ վստահություն ու համակրանք ձեւավորվի։ Բայց այդ ձնագնդին պտտվելիս իր վրա վերցրեց նաեւ ցեխ ու աղբ։ Այսօր արդեն հասել ենք մի վիճակի, որ երբեմն անտրամաբանական, չհիմնավորված, շատ դեպքերում վտանգավոր որոշումներ են կայացվում՝ առանձին երիտասարդների վստահելով ոլորտներ, որում իրենք չեն կարող իրենց դրսեւորել։ Երբ արհամարհվում է սոցիալական փորձը դա միշտ բացասական հետեւանքներ է ունենում։ Էական տարբերություն կա, երբ անձը նույն պաշտոնին նշանակվում է 25 տարեկանում, թե՞ 45։ Այսօր շատ պաշտոնյաներ կամ պատգամավորներ անշուշտ արդյունավետ ու անխնդրահարույց որոշումներ կկայացնեին, եթե լինեին առավել մեծ կենսափորձով։ Սակայն, ակնհայտ է, որ երիտասարդների՝ տարբեր պաշտոններում ընդգրկման գործընթացը պետության ղեկավարության մոտ ուղղակի քաղաքական համոզմունքերի ու մտածողության արդյունք է։ Առավել անվտանգ է դիտվում ոլորտային ղեկավարումն իրականացնել ինտելեկտուալ, բայց անփորձ ու կախման մեջ գտնվող երիտասարդների միջոցով, քան թէ՝ մասնագետ կամային փորձառուների։ Սա անշուշտ իր բացասական հետեւանքներն է ունենում։ Ժամանակի ընթացքում նշածս ձնագնդին կարող է իր վրա վերցնել ճանապարհին հանդիպած ողջ աղբը՝ սեւացնելով անգամ մաքուր ձյունը։ Հուսով եմ, որ նման քաղաքականության վերջը կտրվի։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Երեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվելԵրեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել
Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Էլեկտրացանցերի" աշխատակիցների հասցեին Փաշինյանի սպառնալիքներին
Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանցՄիխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
ՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներովՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներով
ԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցըԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը
Քաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրըՔաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը
Հայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբՀայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբ
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Ադրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացիԱդրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացի
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտինԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտին
Ընդհանուր առմամբ, գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից. ՓաշինյանԸնդհանուր առմամբ, գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից. Փաշինյան
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  2-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 2-ին
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Ռուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջովՌուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
ԱԺԲ խորհուրդը քննադատել է Մակրոնի դիրքորոշումը՝ Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնինԱԺԲ խորհուրդը քննադատել է Մակրոնի դիրքորոշումը՝ Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնին
Հուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել ԿարապետյանիՀուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Երևանում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
«Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի «Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի "Կորիզ" մրցույթի ժյուրին
Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասինՀայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասին
Հայաստանն ու Իրանը կարևորում են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքերըՀայաստանն ու Իրանը կարևորում են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքերը
Փաշինյան. Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըՓաշինյան. Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
"Չստանդարտացված" Եվրոպա կամ ինչու է Բաքվում ԵՄ դեսպանն իրեն համարել քրեական համայնքի անդամ
Ռուս քաղաքագետ. Ադրբեջանը հայկական եւ իրանական թատերաբեմերում հավակնոտ խնդիրներ լուծելիս չի կարող առանց Ռուսաստանի հետ բախմանՌուս քաղաքագետ. Ադրբեջանը հայկական եւ իրանական թատերաբեմերում հավակնոտ խնդիրներ լուծելիս չի կարող առանց Ռուսաստանի հետ բախման
Սարգիս Խանդանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել հաջողության պատմությունՍարգիս Խանդանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել հաջողության պատմություն
Խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է, այն կարող է դառնալ իրականություն. ՀՀ ԱԺ պատգամավորԽաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է, այն կարող է դառնալ իրականություն. ՀՀ ԱԺ պատգամավոր
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցումԼավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Մենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանՄենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Էջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԷջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է