Արմինֆո. Թե ՀՀ պաշտպանության նախարարության, թե Արցախի Պաշտպանության բանակի կողմից ամեն ինչ արվում է բանակում միջադեպերի թիվը նվազեցնելու համար (ոչ կանոնադրական հարաբերությունների հետ կապված - խմբ.): Այս մասին հունվարի 25-ին, ԱրմԻնֆո- ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
<Բայց, ցավոք, լինում են որոշ անկանխատեսելի արարքներ>, - նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Եվ այս համատեքստում նա նկատել է, որ նախօրեին Արցախի Պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ի սկզբանե եղել է տեղեկատվության որոշակի դեֆիցիտ, ինչը պայմանավորված է եղել տեղակայմամբ ։
<Սակայն, Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարությունը օպերատիվ և կարճ ժամկետում պարզաբանումներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ ։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Իհարկե, զինվորը, ով ինքն իր վրա կրակել է, առողջական խնդիրներ ունի։ Մեր բժիշկները անում են ամեն ինչ, որպեսզի փրկել նրան: Նա շուտով կտեղափոխվի Երեւան>, - նշել է նախարարը ։ Ընդ որում, նա արձանագրել է, որ երկրորդ զինծառայողի մոտ թեթև վնասվածք է ։ Սակայն Տոնոյանը հորդորել է հապճեպ եզրակացություններ չանել և սպասել նախաքննության արդյունքներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: