Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի պատգամավորները փնտրում են <Ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին> օրենքի՝ 2018 թվականին <կորած> հոդվածը:
Ինչպես հունվարի 24-ին ՀՀ խորհրդարանի լիագումար նիստում նշել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, սույն հոդվածով կոմիտեին օրենսդրա-նորմատիվ ակտերի մշակման ու ներկայացման և միջազգային համաձայնագրերի կնքման լիազորություններ էին վերապահվում: Ինչպես ընդգծել Է գերատեսչության ղեկավարը, հոդվածը կորել է փաստաթղթերի մեծ փաթեթի քննարկման ընթացքում առաջին և երկրորդ (վերջնական) ընթերցումների միջեւ: <Դա տեղի է ունեցել՝ մեզանից անկախ պատճառներով>, - փաստել է Աշոտ Մարտիրոսյանը ՝ պատգամավորներին կոչ անելով վերականգնել կոմիտեի իրավունքները: Բացի այդ, նա կարեւորել է գործող օրենքի մի շարք դրույթների բացառումը, որոնք վերաբերում են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում մի շարք ուղղություններով լիցենզիոն գործունեությանը: Այս փոփոխությունները վերաբերում են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ստանդարտների կիրառման անհրաժեշտությանը ։
ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը և մյուսները չէին կարող պատկերացնել, թե ինչպես կարող էր մի ամբողջ հոդված <կորել>:
Նրանք պահանջել են տվյալ միջադեպի առանձին քննություն ՝ հետագայում նման աղաղակող փաստը բացառելու նպատակով։ <Ես հետեւողական կլինեմ այս հարցում, որպեսզի պարզեմ, թե ուր եւ ինչպես է <կորել> օրենքի հոդվածը>, - հայտարարել է Մելքումյանը, որի հայտարարությանը համաձայնել են նաեւ խորհրդարանի իր գործընկերները: <Ինչպես է հնարավոր, որ միջուկային անվտանգությունը կարգավորող կոմիտեն գրեթե 1,5 տարի նորմատիվ եւ այլ ակտեր ընդունելու, ինչպես նաեւ միջազգային համաձայնագրեր կնքելու հնարավորություն չունենա>, -հարցրել է Սերգեյ Բագրատյանը։